2012 թվականից Բելառուսը ռուսական գազը ստանալու է «ինտեգրացիոն նվազեցնող գործակցով. հաղորդում է РИА Новости գործակալությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Գարծակցի չափը չի ճշտվում, սակայն հայտարարվել է, որ այն հաշվարկման փուլում է: Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի խոսքերով` կողմերը կարճ ժամանակում նաև պայմանավորվել են 2012 նավթի և գազի մատակարարման ծավալների շուրջ:
Ներկայումս գործող պայմանագրի համաձայն՝ Բելառուսը գազը պետք է ստանար զեղչով, որը քայլ առ քայլ պետք է վերացվեր: Անգամ այդ պայմաններով Բելառուսը գազը գնում էր շատ ավելի էժան (244.7 դոլար՝ 1000 խորանարդ-մետրի համար), քան Ռուսաստանի այլ գործընկերները:
Բելառուսը պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանին վաճառել «Բելտրանսգազ» ընկերության 50 տոկոսը` ներքին, ռուսական գներով գազ ստանալու պայմանով: Դրանից հետո Ռուսաստանին կպատկանի ընկերությունն ամբողջությամբ, քանի որ մնացած 50 տոկոսն արդեն ռուսական է:











































