Tuesday, 30 04 2024
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից

Հայաստանն ու Իրանը կարո՞ղ են փոխել Սյունիքի շուրջ դիտանկյունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Չեխիայի իր գործընկերոջ երևանյան այցի շրջանակում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Նյու Յորքում համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը Հայաստանը վերահաստատել է Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի ներքո լիարժեք բանակցային գործընթացի իր պատրաստակամությունը: Նախօրեին, Արարատ Միրզոյանն ընդունել էր Իրանի իսլամական հանրապետության դեսպանին: Սեպտեմբերի 30-ին անդրադարձել էի Հայաստանում Իրանի դեսպանի վերջին օրերի բավականին աշխուժությանը և հայ պաշտոնյաների հետ հանդիպումներին, նկատելով, որ բացի իհարկե երկկողմ և ռեգիոնալ օրակարգային նշանակության տարբեր հարցերից, Թեհրանին ներկայումս թերևս առավել քան հետաքրքրում է Մինսկի խմբի ձևաչափի վերականգնման ուղղությամբ նկատվող աշխուժությունն ու դրա հնարավոր ասպեկտները, այդ թվում առավել ևս Հայաստանին առնչվող:

Թեհրանը երևի թե հենց այդ համատեքստում է դիտարկում նաև իր հանդեպ Ադրբեջանի որոշակի հանդուգն վարքագծի մոտիվները կամ շարժառիթները: Այդ անդրադարձը կատարել էի սեպտեմբերի 29-ին Իրանի դեսպանի և Հայաստանի փոխվարչապետ Պապիկյանի հանդիպման առիթով: Դրան փաստորեն հաջորդել է Իրանի դեսպանի այցը Հայաստանի արտգործնախարարին, ինչը ըստ էության հստակ կերպով հաստատել է Իրանի մտահոգությունների և հետաքրքրությունների վերաբերյալ հնչեցրած գնահատականս: Արարատ Միրզոյանը Հայաստանում Իրանի դեսպանի հետ հանդիպմանը Հայաստանի շնորհակալությունն է հայտնել Հայաստանի հանրապետության տարածքային ամբողջությանը Իրանի սատարող դիրքորոշման առիթով: Իհարկե առաջին հայացքից այդ հանգամանքը կարող է վերաբերել սահմանային խնդրահարույց իրողություններին, սակայն լայն իմաստով թերևս արտգործնախարար Միրզոյանի և Իրանի դեսպանի հանդիպմանը բարձրաձայնված այդ իրողությունը վերաբերում է այն լայն գործընթացին, որի ասպեկտները հանգամանալից հասկանալու մտահոգությամբ Հայաստանում աշխույժ հանդիպումներ է ունենում Իրանի դեսպանը:

Արարատ Միրզոյանը թերևս այդպիսով ազդարարել է, որ Մինսկի խմբի ձևաչափի աշխուժացման և բանակցային լիարժեք գործընթաց սկսելու Հայաստանի պատրաստակամության շրջանակը չի ներառում Իրանի համար խնդրահարույց ասպեկտներ, մասնավորապես Հայաստանի տարածքային ամբողջության հետ կապված, որի վերաբերյալ զգայուն իրավիճակ առաջացնում է Ադրբեջանի «միջանցքային» հավակնությունը: Իրանի համար իհարկե այդ հավաստիացումը կարևոր է, սակայն անշուշտ ոչ ամբողջապես բավարար: Ընդ որում, այդ խնդիրը վերաբերում է նաև Հայաստանին, որովհետև կան մեղմ ասած բավականին շոշափելի նշաններ, որ ներգրավված միջնորդ խաղացողները այդուհանդերձ դիտարկելի են համարում Ադրբեջանի այդ հարցադրումները: Թե որ միջնորդ տերությունը ինչ տարբերակով, սա այլ հարց է, բայց յուրաքանչյուրը կարծես որևէ տարբերակով հարցը առնվազն համարում են դիտարկելի, եթե ոչ որևէ գործընթացի օրակարգում հաստատվածության կարգավիճակով: Հետևաբար, Հայաստանի համար խնդիրն այստեղ ավելի երկարաժամկետ առումով այդ օրակարգի չեզոքացումն է, ըստ այդմ նաև հարցը, թե արդյո՞ք Իրանը պատրաստ է այդ խնդրում աշխատել Հայաստանի հետ և առանց որևէ երրորդ կողմի դեմ, նախաձեռնողական որևէ գործընթացով փախել կամ փորձել փոխել Սյունիքի շուրջ օրակարգն ու տարբեր տերությունների դիտարկումների ռակուրսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում