Friday, 26 04 2024
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը

Սաակաշվիլու անակնկալը Վրաստանում. ռեգիոնալ նոր ինտրիգ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ի առավոտյան ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, իր համախոհներին բարի լույս մաղթելով Վրաստանից՝ ութ տարի անց: Դա բավականին անսպասելի էր, հաշվի առնելով, որ Սահակաշվիլին հայտարարել էր հոկտեմբերի 2-ին Վրաստան ժամանելու մտադրության մասին, այն էլ ավիաչվերթով՝ ինչպես ազդարարել էր: Իշխանությունը հայտարարել էր, որ ժամանելու պարագայում նա կձերբակալվի և կկալանավորվի: Հայտնի է, որ Սահակաշվիլու դեմ իշխանափոխությունից հետո հարուցվեցին քրգործեր և նա դատապարտվեց հեռակա: Եվ ահա, հոկտեմբերի 2-ի համար իր ավիատոմսը ցուցադրած Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ին բարի լույս է ասում Վրաստանից: Սակայն, ավելի ուշագրավ  էր այն, որ դրանից կարճ ժամանակ անց Սաակաշվիլին հրապարակում է իր մասնակցությամբ գիշերային տեսանյութ, որում նշում է, որ ինքը Բաթումիում է, և որը փաստորեն վկայում է, որ Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել առնվազն սեպտեմբերի 30-ին: Ավելին, մեծ հավանականությամբ նա արել է դա ոչ թե օդային, այլ ցամաքային սահմանով, և Բաթումիում գտնվելը թերևս վկայում է, որ նա այդ սահմանը հատել է Թուրքիայից:

Երբ նա ցուցադրել էր իր ավիատոմսը, Վրաստանում շատ օգտատերեր կարծիք էին հայտնել, որ նախկին նախագահը գուցե այդպիսով շեղում է իր ժամանման իրական՝ ցամաքային տարբերակից: Սակայն, եթե այդ մասին մտածում են շարքային օգտատերեր, առավել ևս բարձրաձայն, ապա առնվազն տարակուսելի կլիներ, եթե այդ մասին չմտածեր իշխանությունը, անվտանգային կառույցները, և այս օրերին չուժգնացնեին ցամաքային սահմանի հսկողությունը, եթե մտադիր են կալանավորել հեռակա դատապարտված Սաակաշվիլուն: Եվ սա էլ իր հերթին հարց է առաջացնում, թե արդյո՞ք Վրաստանի իշխանությունը չի ուժգնացրել ցամաքային սահմանի հսկողությունը, արդյո՞ք Սաակաշվիլին այն հատել է անօրինական տարբերակով՝ ինչը կլինի նրա դեմ մեղադրանքի առիթ, ու պետք չէ բացառել նաև, որ գուցե Վրաստանի իշխանությունն է գիտակցված տվել այդ առիթը: Թե՞ Սաակաշվիլին իրականում Վրաստանում է ավելի վաղուց, մինչ այդ երկրում քննարկում էին նրա հայտարարությունն ու ավիատոմսի ցուցադրությունը: Մեկ այլ հարց կարող է լինել այն, թե ինչ դեր կարող էր ունենալ սահմանի հատման հարցում Թուրքիան: Թերևս անկասկած է, որ Սաակաշվիլու Վրաստանում հայտնվելը պարունակում է այդ երկրում ներքաղաքական իրավիճակի էական, կտրուկ փոփոխության մեծ հավանականություն:

Պնդել դա աներկբա, դժվար է, սակայն ակնհայտ է, որ կա դրա մեծ հավանականությունը, և դարձյալ՝ որոշակի հավանականությամբ, Սաակաշվիլին Վրաստանում հայտնվել է այսպես ասած որոշ խոշոր խաղացողների շահագրգռությամբ, այլապես նրա քայլը կարող է լինել պարզ արկածախնդրություն: Ի դեպ, առնվազն խորհրդանշական կամ հոգեբանական առումով թերևս ուշադրության է արժանի և այն, որ Սոչիում Պուտինի հետ Էրդողանի հանդիպմանը զուգահեռ Կիևում Բայրաքթարների սպասարկման համատեղ ձեռնարկության պայմանագիր կնքող Թուրքիան այդ հանդիպումից հետո փաստորեն կարող է աչքի ընկնել, որպես Պուտինի համար անձնապես մերժելի Սաակաշվիլու Վրաստան մուտքի այսպես ասած «պրովայդեր»: Մի բան թերևս անկասկած է, որ Վրաստանում Սաակաշվիլու վերադարձով խոշոր քաղաքական վերափոխումների պարագայում դրանք ունենալու են ռեգիոնալ ազդեցություն: Ավելին, ինչպես առիթ եմ ունեցել գրելու և խոսելու, հնարավոր է անգամ, որ այդ «ներվրացական սպասումները» արդեն իսկ դրսևորվել են ռեգիոնալ մասշտաբով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում միջնորդության Վրաստանի իշխանության առաջարկի նախաձեռնության տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում