Հասարակության պահանջը մեկը պետք է լինի՝ գողացածը վերադարձնել․ ապակայունացում կլինի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանը:
Նրա կարծիքով՝ կյանքի ու մահվան հարցը այսօր պետությունը փրկելն է՝ ներքին ոսոխից և արտաքին թշնամիներից․ «Դատաիրավական համակարգում բարեփոխումները անձնական հարցի է վերածվում Անդրեասյանի համար:Նա պետք է գործի, արդյունքներ են պետք: Երկրի կյանքը կերան, Սփյուռքն էլ հետը: Մեզ ռուսական ազդեցության թուլացում է պետք․ 5-րդ շարասյունը երկրի կյանքը ուտում է»,-նկատեց Շիրինյանը: