Թունիսի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ մայրաքաղաքում կազմակերպված ցույցի մասնակիցներին ցրելու համար:
Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ցույցը կազմակերպվել էր երկրի ամենախոշոր արհմիության կողմից: Մարդիկ բողոքում էին այն բանի համար, որ այս տարվա սկզբին տեղի ունեցած հեղափոխությունից հետո երկրում քաղաքական ռեֆորմները դանդաղ են ընթանում:
Ականատեսները վկայում են, որ ոստիկանությունը ցույցը ցրելու նպատակով նաև ռետինե մահակներ է կիրառել:
Հիշեցնենք, որ Թունիսում 2011թ. հունվարի 14-ին տեղի ունեցավ հեղափոխություն, որի արդյունքում նախագահ Բեն Ալին հեռացավ երկրից, իսկ Թունիսի Սահմանադրական դատարանը նրան զրկեց իշխանությունից:











































