Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ի համար Թբիլիսիի տոմս է գնել։ Այդ օրը երկրում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։
«Ինչպես ես ասել էի՝ տոմս եմ վերցրել հոկտեմբերի 2-ի երեկոյան ժամերի համար, որպեսզի Ձեզ հետ միասին լինեմ Թբիլիսիում և պաշտպանեմ ձեր կամարտահայտումը, ինչպես նաև մասնակցեմ Վրաստանի փրկությանը»,-ասել է նա տեսաուղերձի ընթացքում, որը հրապարակվել է Facebook-ում սեպտեմբերի 27-ին։
Սեպտեմբերի 16-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Սաակաշվիլին նախկինի պես թմրանյութեր է օգտագործում։ Նրա խոսքով՝ դրա մասին են վկայում երկրի նախկին առաջնորդի առցանց ելույթները։
Հուլիսի վերջին Սաակաշվիլին հայտնել էր աշնանը Վրաստան վերադառնալու մտադրության մասին։ Նա երկիրը լքել էր 2013 թվականին, նրա դեմ հարուցված են մի շարք քրեական գործեր, որոնցից մի քանիսով Սաակաշվիլին հեռակա դատապարտվել է բանտարկության ժամկետների։ Վրացական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ սահմանը հատելուն պես կձերբակալեն նրան։ Ներկայում Սաակաշվիլին բնակվում է Ուկրաինայում։












































