Անկարգություններ են տեղի ունեցել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Նաբլուս քաղաքում՝ Հովսեփի գերեզման իսրայելցի ուխտավորների այցելության ժամանակ։ Իսրայելի երկու սահմանապահ ոստիկաններ վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Սահմանապահ ոստիկանությունը, փոխանցում է РИА Новости-ն։
«Իսրայելի ոստիկանության սահմանապահներն ու Իսրայելի պաշտպանական ուժերն ապահովել են մոտ 500 հավատացյալների անվտանգությունը, որոնք այցելել էին Նաբլուսում գտնվող Հովսեփի գերեզման», – հայտնել է ոստիկանությունը:
Ուխտագնացության ժամանակ անկարգություններ են սկսվել, կրակել են իսրայելցիների վրա, քարեր և ինքնաշեն պայթուցիկ սարքեր են նետել: Սահմանապահ ոստիկանության աշխատակիցները պատասխան կրակ են բացել և միջոցներ են ձեռնարկել ցույցերը ցրելու համար:
Սահմանային ոստիկանության երկու աշխատակից վիրավորվել է և ստացել բժշկական օգնություն:











































