Սիրիայի կառավարական զորքերը շրջապատել են ծովափնյա Լաթաքիա քաղաքը, որտեղ երեկ 30 մարդ է զոհվել, և սկսել են քաղաքը ընդդիմադիրներից մաքրելու գործողությունները: Այս մասին հայտնում է Reuters-ը` հավելելով, որ բախումներ են գրանցվել Այն ալ-Թամրա թաղամասում:
Միաժամանակ աղբյուրը, հղում անելով ականատեսների վկայությանը, հայտնում է, որ սիրիական բանակը կրակ է բացել կանանց և երեխաների վրա, կա մեկ զոհ, 5-ը վիրավոր են:
Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը տեղեկացնում է, որ այսօր տանկերը մտել են Հոմսի շրջանի Հուլա քաղաք, որտեղ, փակելով քաղաք մտնող և դուրս տանող ճանապարհները, իրականացնում են ձերբակալություններ:
Այսօր նախագահ Ասադը փոխել է նաև Հալեպի նահանգապետին: Մինչ այդ նախագահը նոր նահանգապետեր էր նշանակել Հոմսում, Համայում և Դարաայում, որտեղ ամենաարյունալի բախումներն էին գրանցվել:









































