Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են ԿամԱզ և երկու ԶԻԼ բեռնատարները, որոնցից մեկը բարձված է եղել քարով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։





































