Նախորդ օրը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 906 նոր դեպք: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նշեց, որ այս պահին կորոնավիրուսով հիվանդների բուժման համար 18 բժշկական կազմակերպություններում ծավալված է 2156 մահճակալ, որից 206-ը զբաղված է:
«Մեր մահճակալային կարողությունների 85 տոկոսն արդեն ծավալված է, և մենք առաջիկայում աշնան հետ կապված այլ հիվանդություններով ևս ունենք հիվանդացության աճ, ուստի առողջապահական համակարգի վրա լարվածությունը բավական մեծ է»,-նշեց Անահիտ Ավանեսյանը:







































