Friday, 26 04 2024
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին

Էրդողանի հայտարարությունը պետք է սրի մեր ուշադրությունը. կա ծանր նախադեպը

Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջությանն ու չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին, ՄԱԿ ԳԱ ամբիոնից հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Թուրքիաի այդ դիրքորոշումը Ղրիմի հարցում նոր չէ, այն արտահայտվել է նախորդ տարիներին, պարբերաբար: Սակայն, հատկանշական են շեշտադրումները, որոնք արվում են ՌԴ նախագահ Պուտինի հետ առաջիկայում սպասվելիք հանդիպումից առաջ: Այդ հանդիպման նախապատրաստումը ազդարարել է Պուտինի խոսնակ Պեսկովը, որ ասել է նաև, թե հանդիպումը կունենա ընդարձակ օրակարգ ինչպես երբևէ: Ահա այս համատեքստում հատկանշական է, որ հանդիպումից առաջ Անկարան հայտարարում է, որ չի ճանաչում ՌԴ Պետդումայի օրերս կայացած ընտրության «ղրիմյան արդյունքը», ինչպես նաև վերստին նշել՝ նախագահի ՄԱԿ ԳԱ ամբիոնից ելույթի մակարդակում, որ չի ճանաչում Ղրիմի ՌԴ կազմ ներառելն ու սատարում է Կիևի տարածքային ամբողջությանը:

Ղրիմի հարցը թերևս խորքային առումով բավականին զգայուն է նաև Հայաստանի համար: Համենայն դեպս, այդպիսի դիտարկման հիմք է այն, որ խոշոր հաշվով Ռուսաստանի հենց ղրիմյան օպերացիայի նախապատրաստումն էր թերևս նաև արցախյան հարցում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ գործակցությունը գերակտիվացնելու հիմնական խթաններից մեկը, կանխատեսելով Արևմուտքի հնարավոր արձագանքն ու դիմակայությունը, որում Թուրքիան Ռուսաստանը սկսեց դիտարկել որպես Արևմուտքի դեմ հիմնական գործընկեր:

Խոշոր հաշվով, ոչ ուղղակի, սակայն քաղաքական տողատակի իմաստով տեղի ունեցավ որոշակի «փոխանակում»՝ Թուրքիան չխանգարեց Ռուսաստանին Ղրիմի հարցում, փոխարենը Ռուսաստանը ընդունեց Արցախի և Ադրբեջանի հարցում թուրքական պլանները, իհարկե սեփական պլանների նվազագույն պաշտպանության ակնկալիքով և տրամաբանությամբ: Ահա այս նախադեպի առկայությունը Հայաստանի ու Արցախի համար ղրիմյան հարցում ռուս-թուրքական որևէ քաղաքական համատեքստ դրաձնում է շատ զգայուն: Եթե Էրդողան-Պուտին հանդիպմանն ընդառաջ Թուրքիան բավականին բարձր և կոշտ մակարդակով սրում է Ղրիմի հարցում «անհամաձայնությունը», ապա նշանակում է, որ իր համար կարևոր որևէ հարցում ունի Ռուսաստանից համաձայնություն կորզելու մտադրություն: Իհարկե այդ հարցը կարող է վերաբերել ոչ թե Կովկասին, այլ օրինակ միջինասիական-աֆղանական ուղղությանը, կամ մերձավորարևելյան ուղղության, որովհետև Էրդողան-Պուտին հանդիպմանը քննարկվելու է նաև Սիրիայի իրավիճակը: Սակայն, բոլոր դեպքերում, Ղրիմի հարցում Էրդողանի հայտարարությունները պետք է սրեն հայկական կողմի ուշադրությունը և զգոնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում