Wednesday, 01 05 2024
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանը կա, Հայաստանը լինելու է, որովհետև կա այդ սերունդը

Հայաստանի հանրապետությունը 30 տարեկան է: Պատմության համար խոսքը գրեթե ոչնչի մասին է, մեզ՝ Հայաստանի 30-ամյա պատմության վկաների համար խոսքն ամեն ինչի մասին է, մեծագույն հաղթանակից մինչև ցավագին, աղետալի պարտություն, հիացմունքից և հուսավառությունից մինչև հուսահատություն: Շարքը կարելի է շարունակել, սակայն թերևս արժե ամփոփել ու արձանագրել, որ մեր աչքի առաջ անցել է հայկական վերականգնված պետականության երեք  տասնամյակը՝ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն: Եվ տխուր խորհրդանշականություն կա այն բանի մեջ, որ անկախության 30-ամյակը նշելու հարցի շուրջ ևս իրավիճակը հասավ ծայրահեղությունների, թեև անկասկած միանգամայն հստակ թիրախով՝ անել առավելագույնը, որպեսզի հնարավորինս քիչ արժեվորվի Անկախության հոբելյանն ու առավելագույնս շատ լինի ոչինչ չասող, իրականում Անկախության արժեվորումից ու գաղափարից շեղող աղմուկը: Եվ սա էլ, տխուր խորհրդանշականությամբ բնորոշում է թերևս մեր Անկախության երեք տասնամյակի ընթացքը: Այդ ընթացքում էլ Հայաստանի հանրապետությունն ու քաղաքացին ենթարկվում էին տարատեսակ ու տարաբնույթ աղմուկի, կեղծ, պաթետիկ, իրական խնդիրներից և մարտահրավերներից շեղող ռազմահայրենասիրականությունից մինչև արժեհամակարգային աղավաղման ամենատարբեր տեխնոլոգիաներ, որ լցվում էին հեռուստաեթեր, փողոց, բոլոր միջավայրերը, թերևս հազվադեպ բացառություններով: Այդ ամենի հետևանքը եղավ այն, որ մեծ հաղթանակով ծնված հայկական նորանկախ պետականությունը, հայկական վերականգնված, վերգտնված պետականությունը բաց թողեց իր ամենագլխավոր մարտահրավերը, Անկախության երրորդ տասնամյակի շեմին բախվելով ավերիչ պատերազմի: Ահա այդ իմաստով, այսօր թերևս միանգամայն ավելորդ է խոսել մեր անցած երեսնամյա ճանապարհի մասին, թվարկել այն, ինչ ձեռք ենք բերել և այն, ինչ բաց ենք թողել, այն, ինչ արել ենք և այն, ինչ պետք է անեինք, բայց չենք արել, ու այն՝ ինչ պետք է չանեինք, բայց արել ենք:

Դժբախտաբար, այսօր մեր Անկախության երեսնամյակը դիմավորում ենք մի իրավիճակում, երբ ստիպված ենք ըստ էության սկսել գրեթե զրոյից: Իհարկե այդպես խոսելիս պետք է լինել չափազանց զգույշ, որովհետև իր բոլոր բացթողումներով, համակարգային, արժեհամակարգային արատներով հանդերձ, Հայաստանի հանրապետությունն այդուհանդերձ կա, և կա Արցախի հետ, ինչպես էլ որ շատերը չգնահատեն արցախյան հարցի և Հայաստանի ու Արցախի անվտանգության շուրջ ստեղծված վիճակը: Հայաստանի հանրապետությունը կա, և հենց այդ եղածն է, որ հիմք է լինելու, որ թույլ է տալու սկսել զրոյից: Որովհետև, անգամ զրոյից սկսելու համար պետք է լինել: Չեղածը չի կարող սկսվել նոր էջից: Եվ, թեև պայմանականորեն, մենք սկսում ենք ճանապարհը շատ առումներով սկզբից, որովհետև կանք, կանք այն աղետալի պատերազմից հետո, որ պարտադրվեց մեզ աշխարհաքաղաքական իրողությունների հետևանքով:

Մյուս կողմից, նոր էջից սկսելու համար պետք է ոչ միայն չկրկնել անցյալի բացթողումներն ու վրիպումները, այլ նաև արժեվորել և զարգացնել նշանակալի գործոնները, որոնց շնորհիվ է նաև, որ Հայաստանն ու Արցախը դիմացան ահռելի ալիքին: Եվ հանրագումարում իհարկե դա Անկախության սերունդն է: Այդ սերունդը կա, ու թեև ձևավորված չէ որպես ամբողջական օրգանիզմ, թեև ջլատվում է այսպես կոչված ներքաղաքական շահերի հորձանուտում, բայց այն կա և հաջորդ տասնամյակի և տասնամյակների համար Հայաստանի հանրապետության գերխնդիրը, ելակետային խնդիրը Անկախության այդ սերնդի գոյության վերքաղաքական-վերկուսակցական կապիտալիզացիան է:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում