Ինչպես հաղորդում է Յեմենի «Ախբար ալ-յաում» թերթը, Յեմենում Գերմանիայի դեսպանի տեղակալ Միշել Ռոյսը հայտարարել է, որ Գերմանիան իր տարածքում չի ընդունի Յեմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին՝ բուժման նպատակով, եթե նա հրաժարական չտա:
Գերմանացի դիվանագետը հայտարարել է, որ իրենք չեն ընդունի Յեմենի նախագահին, քանի դեռ նա իր տեղակալին չի հանձնել իր իրավասությունները:
Բացի այդ, գերմանացի դիվանագետը նշել է, որ Սալեհի կողմից բուժման նպատակով Գերմանիա այցելելու համար մեկ այլ նախապայման էլ կա, այն է՝ Սալեհի կողմից «Պարսից ծոցի երկրների նախաձեռնություն» անվամբ փաստաթղթի ստորագրումը, ինչը ենթադրում է Յեմենում ծագած խնդիրների աստիճանաբար լուծում և նախագահի հրաժարական:









































