Tuesday, 14 05 2024
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել

Ռուսաստանում քվեաթերթիկների 80 տոկոսից ավելին մշակվել են և արդեն կարելի է խոսել նախնական արդյունքների մասին

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ռուսաստանում քվեաթերթիկների 80 տոկոսից ավելին մշակվել են և արդեն կարելի է խոսել նախնական արդյունքների մասին:

1․ Այս ընտրությունների քիչ թե շատ ինտրիգային հարցերից մեկի պատասխանը ունենք արդեն․ «Միացյալ Ռուսաստանը» կրկին վերցնում է սահմանադրական մեծամասնություն: Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա իշխող ուժը այդ նպատակին հասել է մեծամասնական ընտրատարածքներում հաղթանակի շնորհիվ։ 225 մեծամասնական ընտրատարածքից ավելի քան190-ում հաղթում է ՄՌ-ն: Համամասնականով այս պահին 49․45% են վերցնում (Ռուսաստանում խառը ընտրական համակարգ է: Խորհրդարանի կեսը ընտրվում է համամասնական կարգով, մյուս կեսը՝ մեծամասնական):

2․ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը վերջին երկու տասնամյակի իր լավագույն արդյունքն է գրանցել (այս պահին՝ 19․8%): Պատճառը այն է, որ ընդդիմադիր տրամադրված զանգվածը հենց Կոմկուսին էր տեսնում որպես քիչ թե շատ այլընտրանքային ուժ: Այսպիսի եզրահանգումը նաև Նավալնիի «խելացի քվեարկության» աշխատանքի արդյունք է: Այդ առումով հետաքրքիր է հետևել, թե ինչպես են ողջ 90֊ականները «կարմիր վտանգի» դեմ պայքարած լիբերալ ինտելիգենցիայի ներկայացուցիչները խոստովանում, որ իրենց քվեն այս ընտրություններին տվել են կոմունիստներին: Կոմկուսին օգնել է նաև կուսակցության ներսում ոչ համակարգային ընդդիմության հետ կապեր ունեցող, ավելի ռադիկալ թևի առկայությունը (Ռաշկին, Լևչենկո, Բոնդարենկո և այլք):

3․ Խորհրդարան է անցնում նաև Ժիրինովսկու Լիբերալ֊դեմոկրատական կուսակցությունը, որը ունի իր կայուն ընտրազանգվածը (այս պահին՝ 7․55%):

4․ «Արդար Ռուսաստանը» ընտրություններից առաջ լուրջ վարկանիշային խնդիրներ ուներ: Այդ իսկ պատճառով նախագահի աշխատակազմում որոշում էր կայացվել Էսեռներին կցել Զախար Պրիլեպինի «Հանուն ճշմարտության» նորաստեղծ կուսակցությունը, որպեսզի հնարավոր լինի ձայներ ստանալ ընտրազանգվածի ոչ միայն ձախ սեգմենտից, այլև «հայրենասիրական»: Պրիլեպինը հայտնի գրող է, ով ակտիվ մասնակցություն է ունեցել Դոնբասի պատերազմին: Այս հաշվարկը ևս ճիշտ է դուրս եկել: «Արդար Ռուսաստան հանուն ճշմարտության» կուսակցությունը առանց խնդիրների անցնում է խորհրդարան (այս պահին՝ 7․37%):

5. Խորհրդարան անցնելու լուրջ շանսեր ունի նաև նորաստեղծ «Նոր մարդիկ» կուսակցությունը (այս պահին 5․37% ունեն): Այս կուսակցության ստեղծման պարագայում նախագահի աշխատակազմը և մասնավորապես Սերգեյ Կիրիենկոն (ով նախագահականում ներքին քաղաքականության պատասխանատուն է) շատ կրեատիվ լուծում են գտել: Կրեմլին ինչ֊որ կերպ անհարժեշտ էր ընտրական պրոցեսի մեջ ներգրավել երիտասարդ ընտրազանգվածին, ինչպես նաև մանր և միջին բիզնեսին: Սակայն ընտրություններից մեկ տարի առաջ նոր կուսակցություն ստեղծելը ու կայացնելը բարդ խնդիր է: Այդ իսկ պատճառով որոշել են այդպիսի խնդիր դնել հայտնի գործարար, «Ֆաբերլիկ» ընկերության հիմնադիր ու սեփականատեր Ալեքսեյ Նեչաևի առջև: Նեչաևը «Ֆաբերլիկի» մասնաճյուղերը Ռուսաստանի տարբեր մասերում դարձրել է կուսակցական շտաբներ և երկրի տարածքում ներկայացվածության առումով միանգամից առաջնային դիրքեր ստանձնել: Կուսակցության ծրագրի մեջ էլ ապաքաղաքական, բայց մոդայիկ գաղափարներ են մտցրել ու այդպես անցնում են Պետդումա:

Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ Սերգեյ Կիրիենկոն փայլուն է կատարել իր առջև դրված խնդիրը: Ապահովել է անհրաժեշտ արդյունք՝ առանց ավելորդ ցնցումների: Կոմունիստների բարձր ցուցանիշներն էլ խնդիր չեն:

Զյուգանովը իր կուսակցության ներսի դիսիդենտներին հարկ եղած դեպքում լռեցնելու է: Մի խոսքով՝ համակարգը դեռևս կայուն ու կառավարելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում