Friday, 03 05 2024
20:30
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հաշվեքննիչ պալատը խնդիրներ է հայտնաբերել գրանցում իրականացնող համակարգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հանրապետության մի քանի հիվանդանոցներում պետպատվերի գումարներն ավարտվել են, Առողջապահության նախարարությունն էլ մինչեւ տարեվերջ մտադիր չէ ավելացնել պետպատվերի հատկացումները: Ինչ անել հարցին ի պատասխան՝ նախարարությունը հիշեցնում է օգտվել հերթագրման գործող կարգից: Հերթագրում իրականացնող հարթակն «Արմեդ»-ն է, որ շուրջ 400 հազարից ավելի շահառուներ ունի, որոնք մինչև տարեվերջ բուժօգնությւոն ստանալու համար վաղուց են գրանցվել:

Թե ինչքանով է արդյունավետ գործում պետբյուջեից տարեկան 19 մլն դրամ գումար ստացող «Արմեդ» համակարգը, փորձեցինք հասկանալ՝ ըստ հրապարակված ցուցանիշների ու հրապարակումների: Մասնավորապես, ուսումնասիրելով Առողջապահության նախարարությունում Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված հաշվեքննության արդյունքները (2021-ի 1-ին եռամսյակի ցուցանիշների վերաբերյալ)՝ տեղեկանում ենք՝ վերոնշյալ ծրագրով բժշկական բաղադրիչի հսկողությունը «գրեթե բացակայում է»: Ի՞նչ է ստացվում. Հաշվեքննիչ պալատը շատ ավելի վաղ էր զգուշացրել, որ պետպատվերի հետ կապված խնդիր է առաջանալու: Մյուս կողմից՝ հայտնի չէ, թե այդ ծրագրով իրականացված բժշկական օգնությունը որքանով էր համահունչ պացիենտների վիճակին ու կարիքներին:

Հարց է առաջանում՝ հնարավոր չէ արդյոք պացինետի բուժումն իրականացվել պոլիկլինիկայում, խնայել այդ միջոցներն ու դրանք ուղղել այլ ծրագրերն, օրինակ՝ վիրավոր զինծառայողների բուժօգնությանը: Նշենք, որ նախկինում էլ էր պատահում, երբ տարվա կեսին հատկապես խոշոր հիվանդանոցներում, որտեղ բժշկական մեծ ծավալի բուժսպասարկում է իրականացվում, պետպատվերի գումարներն ավարտվում էին, սակայն նման դեպքերում հիվանդանոցը շարունակում էր սպասարկել պետպատվերով բուժում ստանալու իրավունք ունեցող հիվանդին, ինչի դիմաց պետությունը հետո էր վճարում ԲԿ-ին: Այսինքն՝ պետությունը պարտք էր կուտակում, ապա այն մարում էր կա՛մ հաջորդ տարի, կա՛մ բյուջեում վերաբաշխումներ անելով:

Այսպիսի պայմանավորվածություն էր ձեռք բերվում մասնավոր հիվանդանոցների և Առողջապահության նախարարության միջև։ Նախարարությունը, սակայն, ինչպես երևում է, համապատասխան քայլեր չի ձեռնարկում, որ ընթացիկ խնդիրները ոչ միայն չկրկնվեն եկող տարիներին, այլ նաև էական ազդեցություն չթողնեն մարդկանց առողջության և կյանքի որակի վրա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում