Թուրքական Haber 50 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները երկրի հարավարևելյան Շըրնաք նահանգում սպանել են 3 թուրք զինծառայողի։
Նշվում է, որ թուրք զինծառայողները ճանապարհին պարեկություն կատարելիս են եղել, երբ նրանց վրա հարձակում են գործել PKK զինյալները և գնդակոծել երկարափող զենքերով ու նռնականետերով։ Սկսվել է փոխհրաձգություն, ինչի արդյունքում զոհվել է 3 և վիրավորվել ևս 3 զինծառայող։
Հիշեցնենք, որ հուլիսին տեղի ունեցած բախումների հետևանքով Թուրքիայի ուժային կառույցները կորցրել էին 59 ներկայացուցիչ (57 զինծառայող և 2 ոստիկան)։









































