Որևէ նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում հանգամանքը, որ տնտեսական շրջափակման ու չավարտված պատերազմի մեջ գտնվող երկրում բնակարանի գինը գրեթե հավասար է արեւելյան եվրոպայում բնակարանի գներին, տեղ տեղ նույնիսկ ավելի: Անշարժ գույքի շուկայի խնդիրներից «Առաջին լրատվական»-ը խոսել է «Կենտրոն ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանի հետ:
Դանիելյանը նշեց, որ 2020-ին անշարժ գույքի գները համաճարակով պայմանավորված 10 տոկոսով նվազել էին:
Անդրադառնալով քննադատություններին, որ բնակարաններ են գնում միայն սփյուռքահայերը, Դանիելյանը նկատեց․ «Տպավորություն է՝ տեղաբնակների շահերը ոտնահարվում են․ Սփյուռքահայերը բնակարաններ են ձեռք բերում, դրանով ներդրում է կատարվում, կառուցապատողների եկամուտը ավելանում է, ստեղծվում է աշխատատեղ»: