Saturday, 18 07 2026
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է

2022-2023 թթ պետական պարտքի սպասարկումը մոտ 2 անգամ մեծ է լինելու ներկայիս մակարդակից. Դա մարտահրավեր է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը

 Պարոն Քթոյան, Հայաստանի արտաքին պետական պարտքն այս տարվա հունիսի 30-ի դրությամբ կազմել է 6,677 մլրդ դոլար և 2020-ի դեկտեմբերի  համեմատ աճել է 10,2 տոկոսով: Ինչպես եք գնահատում սա, ինչու է արտաքին պարտքն այս տեմպերով աճում և ինչ վտանգներ եք դուք տեսնում այդ առումով:

Պարտքի տրամաբանությունը հետևյալն է. պետությունը ունի պարտադիր ծախսեր և ունի եկամուտներ, որոնցով կատարում է այդ ծախսերը: Եթե ծախսերը, պահանջները ավելին են, քան եկամուտը, ապա ձևավորվում է բյուջեի դեֆիցիտ: Դեֆիցիտներն էլ գումարվելով ձևավորվում են պետական պարտք: Հիմա Հայաստանը 2020-ին բախվեց լուրջ մարտահրավերների, որը չէր ունեցել անկախության ողջ ընթացքում: Բազմաթիվ սոցիալական, հոգեբանական և այլ բնույթի խնդիրների հետ միասին այն իր հետ բերում է լրացուցիչ ծախսերի և հանգեցնում է նաև եկամուտների կրճատման: Դա բերում է դեֆիցիտի ավելացման, իսկ դա հանգեցնում է պարտքի ավելացման: Երբ մենք քննադատում ենք և խոսում այն մասին, որ պետական պարտքը անընդհատ ավելանում է, եկեք խոսենք այն մասին, որ պարտքն ավելանում է, որովհետև նախ եկամուտները ավելի քիչ են, քան կա կարիք և ծախսերն ավելի շատ են, քան պլանավորված էր: Հիմա ինչպես ավելացնել եկամուտները և ինչպես անել, որ ծախսերը կրճատվեն, որ պարտքը չավելանա: Պարտքի ավելացումը կարող ենք համարել ներկա իրողությունների օբյեկտիվ արտացոլում, դա բնական է: Բացի այդ, մեր վիճակում հայտնված երկրները կամ հետճգնաժամային  վերականգնում անցնող երկրները միշտ լրացուցիչ ֆինանսավորման կարիք զգացել են: Տարբեր երկրների պարագայում դրանց աղբյուրները տարբեր են եղել: Եղել են միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցները, եղել են այլ պետությունների շնորհները, նախկինում կուտակված ֆոնդերը, իրենց սփյուռքի միջոցները և այլն: Այդ ամենը Հայաստանը կամ չունի, կամ ունի շատ փոքր չափով: Հետևաբար, բյուջեի դեֆիցիտի ծածկման գլխավոր արդյունքը կամ հետևանքը պետական պարտքի ավելացումն է:

Այս առումով լուրջ վտանգներ կա՞ն, թե ոչ: Հայաստանը որքանով կարող է այս մարտահրավերին կարողանա դիմակայել, և ինչ պետք է անել, որ արտաքին պարտքն այսքան չավելանա:

Եթե խոսենք վտանգի մասին, գոյություն ունեն պարտքի կայունության ցուցանիշներ և ըստ այդ ցուցանիշների սահմանային մեծություններ կան, որոնք դրվում են պարտքի արդյունավետ կառավարման հիմքում: Եթե այդ մեծություններից երկիրն անցնում է, նշանակում է սկսում են ավելի լուրջ ռիսկեր ի հայտ գալ պարտքի կառավարման առումով: Հիմա եթե այդ ցուցանիշները դիտարկենք, ապա առավել շատ օգտագործվող ցուցանիշը պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն է, և մեզ մոտ օրենսդրական մակարդակով սահմանված են նորմատիվներ՝ 40-50-60 տոկոսի չափով տարբեր իրավիճակներում: Այդ սահմանաչափի գերազանցումը ենթադրում է հարկաբյուջետային քաղաքականության մեջ որոշակի փոփոխությունների իրականացում: Բայց ոչ ստանդարտ իրավիճակներում իրավունք է տրվում կառավարությանը դուրս գալ այդ սահմանաչափերից, ինչպես հիմա մեզ մոտ է: Մյուս ցուցանիշների մասով, որոնք էլի կարևոր են, կարելի է ասել, մենք չենք գերազանցել սահմանային համարվող մեծությունները, որից հետո սկսվում են լրջագույնս ռիսկերը: Դա վերաբերում է պարտքի ժամկետայնությանը, միջին տոկոսին, սպասարկմանն ուղղվող միջոցների և բյուջեի եկամուտների հարաբերակցությանը և այլն: Եթե այդ ցուցանիշներով դիտարկենք, այս պահին Հայաստանի պետական պարտքը գտնվում է կառավարելիության տիրույթում: Իրավիճակը բարդ է, բայց օրհասական կամ ճգնաժամային անվանել պարտքի կառավարման առումով չի կարելի: Ի վերջո, մենք նաև նախկինից պարտքի կառավարման ընթացակարգը տասնամյակների հորիզոն է դիտարկում: Օրինակ,  հիմա երբ պարտքի մարման ժամանակացույցը նայում ենք, մինչև 2040-2050 թվականը սահմանված է, թե մենք տարվա կտրվածքով ինչքան վճարում ունենք: Հայաստանի համար մարտահրավեր է 2022-2023 թվականների պարտքի սպասարկումը, որը մոտ 2 անգամ ավելի մեծ է, քան ներկայիս մակարդակը: 2021 թվականին պարտքի սպասարկման մակարդակը կազմել է շուրջ 400 մլն դոլար:

Իսկ եթե անդրադառնանք հարցին, թե ինչ պետք է անել, ապա անելիքը տնտեսական աճ ապահովելն է: Պարտքը սնվում է  դեֆիցիտից, մենք պետք է այնպես անենք, որ եկամուտները ավելի արագ աճեն, քան ծախսերն են աճում:  Իսկ պետական բյուջեի եկամուտները կարող են աճել, եթե տնտեսությունն  աճում: Ամեն ինչ գալիս հանգում է տնտեսական աճին: Եթե մենք ունեցանք կայուն տնտեսական աճ, կարողացանք իրականացնել կառավարության նախանշած բարեփոխումները և կայուն տնտեսական աճ ապահովել, պարտքի խնդրի սրությունը կնվազի: Եթե  չկարողացանք, կունենանք խնդիր:

Վերջին օրերին քննարկվում է բենզինի շուկա նոր խաղացող մտնելու հանգամանքը, մյուս կողմից բենզինի գները կտրուկ աճել են: Նոր տնտեսվարողի մուտքը կարո՞ղ է դիվերսիֆիկացնել շուկան և ազդել գների վրա:

Ցանկացած դեպքում նոր մրցակցի մուտքը շուկա, հատկապես այնպիսի շուկա, ինչպիսին մեզ մոտ վառելիքի շուկան է, գովելի է և դրական կարող է անդրադառնալ սպառողի վրա: Դա կարող է հանգեցնել մրցակցության ուժեղացման, և այո, որոշ իրավիճակներում, երբ հանրությունը որոշակի կասկածներ կարող է ունենալ, որ շուկայի խաղացողները որոշակի հակամրցակցային համաձայնությունների են գնում, նոր խաղացողի մուտքը նման կասկածները կարող է ավելի թուլացնել: Նոր խաղացողի մուտքը միշտ դրական է, բայց պետք է նկատի ունենալ, որ շուկան միգուցե գրավիչ է դառնում իր բարձր գների պատճառով, և գների նվազումը կարող է շուկան դարձնել պակաս գրավիչ: Մեզ մոտ վառելիքի շուկա մուտքի արգելքները բավականին բարձր են: Այսինքն համեմատաբար մեծ ներդրում պետք է անել շուկան մտնելու, դիրքավորվելու համար: Այդ ներդրումներն անելու նպատակահարմարությունը միգուցե պայմանավորված է համեմատաբար բարձր գներով: Ժամանակը ցույց կտա, թե գների ինչ մակարդակ մենք կունենանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում