Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ինչ են անելու ռուս կամավորները Սյունիքում

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մի քանի գյուղերում դպրոցներին մեթոդական աջակցություն ցույց տալու նպատակով ներգրավվել են ռուս կամավորներ: Գյուղերում այդ գործընթացը համաձայնեցված է «Ռուսկի դոմ» կազմակերպության հետ: Ըստ տեղի ուսուցչակազմի, որոնց հետ զրուցել է Հանրային ռադիոն, կամավորները ոչ թե ուսուցիչների են փոխարինելու, այլ աջակցելու են ուսումնական գործընթացին իրենց փորձով, մեթոդաբանությամբ: Առաջին հայացքից չկա արտառոց ոչինչ: Ավելին, այդօրինակ ծրագրեր իրականացնում են նաև այլ երկրներ: Օրինակ, հայտնի է ԱՄՆ Խաղաղության կորպուսը, որի բազմաթիվ կամավորներ ևս աշխատել են և աշխատում են Հայաստանի տարբեր նահանգներում: Այստեղ կարևորագույն հարցն այն է, թե այդ ամենը որքանով է զերծ լինելու քաղաքական ներգործության որևէ հեռանկարից կամ հեռահար նպատակից: Այդ հարցը համենայնդեպս առաջացնում են Սյունիքում և դրա շուրջ ծավալված հետպատերազմյան պրոցեսները, և առավել ևս դրանց համատեքստում ներքաղաքական պրոցեսները, որոնք ունեին Սյունիքը այսպես ասած առնվազն բարոյահոգեբանական մակարդակում մնացյալ Հայաստանից «անջատելու» և այդպիսով քաղաքական ռևանշի դիմադրության օջախի վերածելու նպատակ:

Հունիսի 20-ի ընտրությունը սակայն ցույց տվեց, որ այդ փորձը ձախողվել է: Ուժերը, որոնք ձգտում էին իրականացնել այդ ծրագիրը, որոնք հետապնդում էին այդ քաղաքական նպատակը, ընդ որում բոլորովին անթաքույց, անգամ Սյունիքի շրջանակում չունեցան հաջողություն և չկարողացան հաղթել: Մինչդեռ, ներքաղաքական այդ շերտից դուրս թերևս գործում էր «բաժանիր, որ տիրես» ավելի լայն արտաքին քաղաքական ընդգրկում ունեցող եզրույթը: Ահա այստեղ է, որ «բաժանիր, որ տիրես» սկզբունքի վրա հիմնված գործողության անարդյունավետության,  չիրագործվածության պայմաններում կարող է գործի դրվել «փափուկ ուժը»՝ կամավորական մեթոդաբանական աջակցությունը: Այն «փափուկ ուժը»,որի մասին թավշյա հեղափոխությունից հետո խոսում էր Հայաստանում նոր դեսպան նշանակված Սերգեյ Կոպիրկինը: Փափուկ ուժ, որի նպատակը թերևս լինելու է կրթական մեթոդաբանության  ներքո, սյունեցիների գիտակցության հանդեպ քաղաքական մեթոդական ներգործության նպատակադրումը: Իհարկե, ինչպես ցույց տվեցին նախորդ ամիսների զարգացումները և հունիսի 20-ը, մեղմ ասած պետք չէ թերագնահատել սյունեցիների սթափ մտածողությունն ու «ճանճերը և կոտլետները» տարբերակելու կարողությունը: Բայց, բոլոր դեպքերում պետք է թերևս լինել բավականին զգոն ու աչալուրջ, որ կամավորականությունը աշխատի Հայաստանի հանրապետության օգտին, այլ ոչ Հայաստանի հանրապետության դեմ: Այլապես, աջակցության ցանկացած քայլի համար պետք է հայտնել շնորհակալություն, թե ռուսական, թե ամերիկյան, թե որևէ այլ նախաձեռնությամբ ներգրավված կամավորականներին: Հասկանալի է, որ այդ մեխանիզմը ուժային կենտրոնների ձեռքին ազդեցության գործիքներից մեկն է: Սակայն, մի բան է, երբ այն գործի է դրվում պարզապես փոխշահավետ տրամաբանությամբ գործակցություն կառուցելու նպատակադրումով, մեկ այլ բան, եթե գործի է դրվում քաղաքական խառնակչության հեռանկարով:

Իհարկե, բոլորովին պետք չէ բացառել և այն, որ Ռուսաստանը պարզապես որոշել է հետ չմնալ Սյունիքի հանդեպ ԱՄՆ ուշադրությունից և մրցակցել հանրային օգտակարության նախաձեռնություններով: Անշուշտ, ռուսական «ոճի» առումով դա կարծես թե խորթ երևույթ է՝ ստեղծարար մրցակցությունը, սակայն այդուհանդերձ պետք է թերևս պահպանել նաև դրա կանխավարկածը, քանի դեռ չկան հակառակի ապացույցներ: Այդ դեպքում իհարկե պետք է ողջունել, եթե կա Սյունիքում Հայաստանի համար կարևոր աշխատանքի շուրջ ստեղծարար, խաղաղ մրցակցություն ուժային կենտրոնների միջև՝ Հայաստանի հանրապետության Սահմանադրության, օրենքների և պետական շահի շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում