Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Ռուսաստանը չի ծրագրում հինգ տարի հետո դուրս բերել խաղաղապահներին ԼՂ-ից. Վլադիմիր Եվսեև

Ռուսաստանը չի պատրաստվում դուրս բերել իր խաղաղապահ զորքերը Լեռնային Ղարաբաղից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ մեկնաբանելով խաղաղապահ զորամիավորման նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությունը:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը չի ծրագրում 5 տարվա ժամկետը լրանալուց հետո դուրս բերել խաղաղապահներին [Լեռնային Ղարաբաղից]: Բայց ամեն ինչ, իհարկե, կախված կլինի ընթացիկ իրավիճակից: Ադրբեջանն, անշուշտ, կփորձի ինչ-որ կերպ դուրս մղել ռուս խաղաղապահներին, բայց չեմ կարծում, թե նա կհաջողի»,- ասաց ռուսաստանցի փորձագետը:

Այս համատեքստում Եվսեևը նկատեց, որ պատերազմից գրեթե մեկ տարի անց Ադրբեջանն, ըստ էության, չի յուրացրել իր կողմից օկուպացված տարածքները:

«Ես այդքան էլ չեմ տեսնում՝ ինչպես է Ադրբեջանը յուրացնում Ղարաբաղը: Դա տեսանելի չէ: Ռազմական որոշ յուրացում կա, բայց տարածքների բնակեցում չի նկատվում: Ստացվում է, որ այն 7000 ադրբեջանցիները, որ կորցրել է Ադրբեջանը պատերազմում, անիմաստ են զոհվել: Ստացվում է՝ գրավել են տարածքներ, որտեղ ոչ ոք չի ապրում: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ այդքան զոհեր տալը: Ի՞նչ են անում Լեռնային Ղարաբաղում, օրինակ, արաբները: Ինչո՞ւ նրանք այնտեղ հայտնվեցին: Հարցերը շատ են: Ուստի կարծում եմ, որ առայժմ վաղ է խոսել այն մասին՝ ինչ կլինի 4 տարի անց: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս բերել խաղաղապահներին: Դա իմ անձնական տեսակետն է», – մեկնաբանեց Վլադիմիր Եվսեևը:

Արցախում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Մախաչկալայում տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է, որ խաղաղապահ առաքելության 5-ամյա ժամկետը լրանալուց հետո որոշում կընդունվի ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման վերաբերյալ: Մուրադովը նաև նշել է, որ դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորքերի գործունեությունը: Գեներալի խոսքով՝ խաղաղապահների գնահատականը տալիս է Արցախի խաղաղ բնակչությունը:

Ռուստամ Մուրադովին հրամանատարի պաշտոնում ռոտացիայի սկզբունքով կփոխարինի գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որը մինչ այդ զբաղեցրել է ՌԴ ԶՈՒ 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը: Սեպտեմբերի 9-ին ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Միխայիլ Կոսոբոկովին Երևանում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում