Monday, 06 05 2024
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց

Հայաստանի և Վրաստանի վարչապետների ոչ սովորական քննարկումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Փաշինյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը մտքեր են փոխանակել երկու երկրների ներքաղաքական իրավիճակների շուրջ: Այդ մասին տեղեկությունն առկա է պաշտոնական հաղորդագրությունում: Սա որոշակիորեն աննախադեպ, կամ առնվազն ոչ սովորական հանգամանք է, երբ արտերկիր պաշտոնական այցի շրջանակում քննարկվում են ներքաղաքական իրավիճակներին առնչվող հարցեր: Սակայն, այդ ոչ սովորական իրավիճակն ունի թերևս իր ոչ զարմանալի բացատրությունը: Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են երկկողմ և ռեգիոնալ բազմակողմ գործակցության առնչվող հարցեր, մասնավորապես Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան հնգակողմ տրանսպորտային հաղորդակցության հեռանկարի վերաբերյալ, քննարկելով այդ ուղղությամբ հնգակողմ համաձայնագրի պատրաստման աշխատանքը ակտիվացնելու հարցը:

Բանն այն է, որ հայ-վրացական թե երկկողմ, թե ռեգիոնալ նշանակության գործակցության հեռանկարները ոչ բոլոր խաղացողների համար են ոգևորիչ և հաճելի: Իսկ դա նշանակում է, որ կան մի շարք սուբյեկտներ, որոնք շահագրգռված չեն այդ գործակցության խորացումով: Մասնավորապես, խոսքն այս դեպքում վերաբերում է հատկապես երկու առանցքային դերակատարի՝ Թուրքիային ու Ռուսաստանին, որոնք փորձում են բաժանել Կովկասը և այդ «բաժանման» տիրույթում է ոչ միայն Հայաստանը, այլևս Վրաստանը, պարզապես համեմատաբար «պասիվ» բաժանման տիրույթում: Եվ այստեղ է, որ ներքաղաքական իրավիճակների հարցը դառնում է ոչ միայն, և գուցե նույնիսկ ոչ այնքան ներքին հարց:

Բանն այն է, որ ներքաղաքական իրողությունները Հայաստանի և Վրաստանի նկատմամբ արտաքին ազդեցության լծակներ են, ըստ այդմ՝ նաև հայ-վրացական ընդհանուր աշխատանքի վրա ուղիղ, կամ անուղղակի ազդելու լծակներ: Թե այդ առումով ինչ են քննարկել, ինչ շեշտադրումներ կամ շերտեր են շոշափել ներքաղաքական իրողությունների մասին «մտքեր փոխանակած» երկու վարչապետները, պարզ չէ: Ուշադրության է արժանի թերևս այն, որ երկու երկրներում առաջիկայում ՏԻՄ ընտրության փուլ է, որը իր աստիճանակարգով զիջում է իհարկե համապետական ընտրական գործընթացին, սակայն այդուհանդերձ ունի ներքին քաղաքական բավականին նուրբ շերտեր ու լարեր, որոնց վրա «նվագել» կամ «երաժշտություն պատվիրել» կցանկանան շատերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում