Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ռուսաստանը հասկացել է, որ խաբվել է՝ համագործակցության գնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի խոսքով՝ Ռուսաստանը վերջին շրջանում աստիճանաբար փոխում է իր շեշտադրումները Արցախի հարցում դեպի ավելի հայանպաստ դիրքորոշում՝ հասկանալով, որ խաբվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ նրանց հետ գնալով համագործակցության: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գարիկ Քեռյանը նշեց, որ դա տեղի է ունենում՝ չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան լուրջ տարաձայնություններ ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան գործընկերների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ:

«Ռուսաստանը սկսել է իր «դրեյֆը» դեպի հայանպաստ դիրքորոշում: Այսինքն՝ Ռուսաստանն էլ է ասում՝ «գիտեք, հարցը լուծված չէ. դեռ կարգավիճակ պիտի ճշտենք», և այլն, և այլն: Այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ Ռուսաստանը սկսեց «դրեյֆել» դեպի ավելի հայանպաստ կողմ, և այս առումով ստեղծվեց որոշակի կոնսենսուս (փոխհամաձայնություն) Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը վերակենդանացնելու շուրջ: Սրա հարցի պատասխանն էլ կա: Ռուսները շատ կոպիտ, պարզունակ սխալ էին գործել՝ Արցախի հարցում գնալով համագործակցության Թուրքիայի և Ադրբեջանի հետ», – «Արմենպրես»-ին ասաց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը՝ ընդգծելով, որ որպես պատմաբան և քաղաքագետ՝ չի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է Թուրքիային հաջողվում համագործակցության ձևաչափեր գտնել Մոսկվայի հետ՝ 300 տարի շարունակ խաբելով ռուսներին, գործելով ռուսական շահերի դեմ և ամեն անգամ հարվածելով Ռուսաստանին թիկունքից:

Գարիկ Քեռյանի խոսքով՝ Մոսկվայում դա հասկացան այն բանից հետո, երբ Թուրքիայի ղեկավարությունը, առանց հաշվի առնելու այն, ինչ ստացել էր Ռուսաստանից, մասնավորապես՝ ատոմակայանը, «Հարավային հոսք» գազատարը, Ս-400 զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև Սիրիայի հարցում ստացած զիջումները, արտգործնախարար Չավուշօղլուին ուղարկեց Կիև մասնակցելու «Ղրիմյան պլատֆորմ» գագաթաժողովին, որտեղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ «Ղրիմը Ուկրաինայի անբաժան մասն է»:

«Ղրիմի հարցը ռուսների համար շատ ցավոտ է՝ ինչպես մեզ համար՝ Արցախի հարցը: Ղրիմը իրենց համար սրբություն է: Եվ այսքան տարվա ընդմիջումից հետո, երբ Ռուսաստանին վերջապես հաջողվեց վերադարձնել Ղրիմը, ինչ-որ Չավուշօղլու իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, որ «Ղրիմը Ռուսաստանինը չէ և Թուրքիան անելու է ամեն ինչ, որ Ղրիմը վերադառնա Ուկրաինային»: Ահա այստեղ սկսվեց Ռուսաստանի հակազդեցությունը, և ռուսները հասկացան, որ սխալ են գործել, որ նախ՝ թողել են, որ պատերազմն ավարտվի նման արդյունքով, և երկրորդ՝ թույլ են տվել թուրքական ազդեցության ներթափանցումը Հարավային Կովկաս: Եվ խաբվել են նաև Ադրբեջանի հարցում: Մոսկվայի հիմնական նպատակն էր Ադրբեջանի ներքաշումը դեպի եվրասիական ինտեգրացիոն գոտի: Եվ ամեն անգամ Ալիևը սակարկում էր՝ ասելով, թե «Ղարաբաղի հարցը լուծեք, ես կգամ»: Հիմա տեսան, որ «լուծումից» հետո ոչ թե եկավ, այլ ընդհակառակը՝ կորցրեցին Ադրբեջանը», – բացատրեց քաղաքագետը:

Զրուցակցի խոսքով՝ գուցե պարադոքս թվա, բայց այսօր Արցախի հարցի արմատական քննարկման համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել, քան մինչև պատերազմն էր: Միակ խնդիրն այն է, որ շատ դժվար կլինի ադրբեջանական կողմին նստեցնել բանակցային սեղանի շուրջ:

«Քանի որ բանակցային սեղանին մնացել է միայն Արցախի կարգավիճակի հարցը, ինձ թվում է՝ Ադրբեջանը ոչ մի պայմանով չի նստի բանակցությունների սեղան: Իսկ եթե հանկարծ ու մեկ էլ համանախագահները մեջբերեն ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, – խմբ.) տարածքային ամբողջականության վերականգնման կետը, որը կստիպի Հադրութը և Շուշին բերել ինչ-որ մի ընդհանուր վարչական միավորի մեջ, ապա դա իրենց համար նշանակում է ազդեցության կորուստ: Դրա համար Ադրբեջանը և Թուրքիան չեն գնա բանակցությունների: Կխոսեն, կտանեն-կբերեն, կձգձգեն՝ ինչպես 26 տարի ձգձգվել է բանակցային պրոցեսը», – ասում է քաղաքագետը:

Գարիկ Քեռյանի կարծիքով՝ բացառվում է, որ Ադրբեջանը, առանց լուրջ պատժամիջոցների ենթարկվելու, ճանաչի Արցախի կարգավիճակը: Ընդ որում, ըստ մասնագետի՝ կան «շատ հետաքրքիր ու էֆեկտիվ պատժամիջոցներ», որոնք արդյունք կտան ընդամենը մի քանի օրում:

Իսկ եթե ուզում ենք իմանալ՝ Ադրբեջանը համաձայնություն կտա բանակցությունների վերսկսմանը Մինսկի խմբի ձևաչափով, թե ոչ, ապա նախ պետք է պարզենք՝ ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցում Թուրքիան, քանի որ Ադրբեջանական Հանրապետությունը, Գարիկ Քեռյանի խոսքով, վաղուց արդեն անկախ պետություն չէ, այլ՝ Թուրքիայի պրոտեկտորատի տակ գտնվող տարածք:

«Եթե ուզում եք իմանալ՝ Ադրբեջանը կնստի բանակցությունների, թե չի նստի, ապա պետք է փոխեք Ձեր հարցը՝ Թուրքիան կնստի՞ բանակցությունների, թե՞ չի նստի: Իսկ Թուրքիան, ինչպես գիտեք, թքած ունի ամեն ինչի վրա: Պետք լինի՝ ամերիկացիների դեմ էլ են գնում, ու Ամերիկան ոչինչ չի կարողանում անել: Դրա համար ես ենթադրում եմ, որ կարող է՝ կա՛մ ձգձգեն բանակցությունները, կա՛մ խաբեն, կա՛մ էլ ընդհանրապես չգան», – մեկնաբանեց քաղաքագետը:

Սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան աջակցում է առկա մանդատի հիման վրա ղարաբաղյան կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը: Զախարովան նաև հայտնել է, որ Մինսկի խմբում Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաեւը տարածաշրջանային ուղևորություն է կատարում: ՌԴ համանախագահը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ սեպտեմբերի 6-ին Երևանում նրան ընդունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում