Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թոնի Բլեերն իսլամիզմը համարում է Արևմուտքի համար գլխավոր սպառնալիքը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ (1997-2007թթ.) Թոնի Բլեերն իսլամիզմը համարում է առաջնային սպառնալիք արևմտյան երկրների և, ընդհանուր առմամբ, համաշխարհային հանրության համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ելույթ ունենալով Միացյալ Թագավորության անվտանգության և պաշտպանության հարցերի ուսումնասիրության ինստիտուտում՝ Բլեերն աշխարհին կոչ է արել միասնական մոտեցում մշակել ֆունդամենտալ գաղափարախոսության դեմ պայքարի համար:

«Իսլամիզմը ինչպես գաղափարախոսության, այնպես էլ բռնության տեսքով առաջին կարգի սպառնալիք է մեր անվտանգության համար: Զսպման բացակայության դեպքում այս սպառնալիքը կհասնի մեզ, նույնիսկ եթե դրա կենտրոնը շատ հեռու լինի, ինչպես ցույց տվեցին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումները», – ասել է Բլեերը:

Նա հավելել է, որ իսլամիզմը, «ինչպես հեղափոխական կոմունիզմը», ի վերջո, կպարտվի «կոշտ և փափուկ ուժի» համադրությամբ:

«Աֆղանստանում ռեժիմի տապալումից հետո աշխարհի առաջատար երկրները հատկապես պետք է միավորվեն, որպեսզի մշակեն [իսլամիզմի դեմ] համահունչ ռազմավարություն: Նույնիսկ եթե նախնական քննարկումները հիմնականում կվարեն արևմտյան երկրները, Ռուսաստանը և Չինաստանը նույնպես շահագրգռված են այս գաղափարախոսության դեմ պայքարով: Իսկ ամենահավատարիմ դաշնակիցներին մենք կգտնենք մուսուլմանական երկրներում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրներում, որոնց բնակիչները ցանկանում են իրենց կրոնն ազատել ծայրահեղականության ազդեցությունից », – ասել է Բրիտանիայի նախկին վարչապետը:

Ըստ Բլեերի՝ իսլամիզմի խնդրի հանդեպ այլընտրանքային տեսակետը ենթադրում է, որ այն երկրորդ կարգի սպառնալիք է, և անհրաժեշտ է պայքարել դրա ամենավտանգավոր դրսևորումների դեմ ՝ գործի դնելով հատուկ ջոկատայիններին, անօդաչու թռչող սարքեր՝ թիրախային հարվածներով և հակաահաբեկչական գործողություններ իրականացնելով: Նա ընդգծել է, որ նման ռազմավարությունը մի շարք սահմանափակումներ ունի, և մատնանշել է, որ Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն վկայում այն մասին, որ տեղի բնակչությունն ավելի շատ նախընտրում է թալիբների կառավարությունը, քան լիբերալ ժողովրդավարությունը:

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը խնդրի նկատմամբ հիբրիդային մոտեցումների իրականացման համար լուրջ խոչընդոտ է համարում արևմտյան երկրների իշխանությունների ձգտումը՝ խուսափել արտերկրում տեղակայված զինվորականների շրջանում զոհերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում