Տաջիկստանի արեւելքում աճում է լարվածությունը`կապված անօրինական զինված խմբավորումների պարագլուխների դեմ իշխանությունների կողմից ձեռնարկված լայնածավալ գործողությունների հետ: Ավելի քան 6 մարդ զոհվել է չորեքշաբթի օրը, երբ պայթեցվել է Ազգային գվարդիայի զինվորականներով մի ավտոմեքենա:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նույն շրջանում ավիավթար է տեղի ունեցել, որի արդյունքում Ми-8 ուղղաթիռում գտնվող 28 զինվորականներ` 7-ը` Ազգային գվարդիայից եւ 21-ը` Տջիկստանի ազգային անվտանգության ծառայության ԱԼՖԱ ջոկատից, զոհվել են:
Սեպտեմբերի 22-ից Տաջիկստանի արեւելյան Ռաշթի շրջանում լայնածավալ ռազմական գործողություններ են անցկացվում , որոնք սկսվեցին այն բանից հետո, երբ ահաբեկիչները հարձակվել էին զիվորական շարասյան վրա, ինչի արդյունքում զոհվել էր 26 սպա, 14-ը վիրավորվել էին: РИА Новости-ի փոխանցմամբ` այս ընթացքում սպանվել է 15 ահաբեկիչ: