ԱՄՆ-ում կարծում են, որ ԱՄՆ տեղափոխված մոտ 100 աֆղաններ կարող են կապ ունենալ թալիբների կամ այլ ահաբեկչական խմբավորումների անդամների հետ։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Աֆղանստանից ԱՄՆ տարհանված ավելի քան 30 հազար մարդկանցից մոտ 10 հազարը հավելյալ ստուգումների կարիք ունեն։ Նրանցից մոտ 100-ն ԱՄՆ իշխանությունների կողմից ստացել են կարմիր նշում։ Սակայն դա ամենևին չի նշանակում, որ մարդը պարտադիր ահաբեկիչ է և սպառնալիք է ներկայացնում։ Դա նշանակում է, որ անձնական տվյալներում ինչ-որ բան կասկած է հարուցել։
Հայտնի է, որ առնվազն 2 աֆղաններ կուղարկվեն Կոսովո, որտեղ էլ հավելյալ ստուգում կանցնեն։
50 հազար աֆղանների թույլատրվել է առանց համապատասխան վիզաների գտնվել ԱՄՆ տարածքում։ Նրանք մեկ տարի ժամանակ ունեն՝ վիզայի ստացման համար դիմում ներկայացնելու համար։ Նշվում է, որ նրանցից յուրաքանչյուրը կստանա միանվագ նյութական օգնություն՝ 2275 դոլարի չափով։








































