Saturday, 27 06 2026
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր, ինչպես հազար տարի առաջ

«Հայաստանը թե ներկայիս աշխարհաքաղաքական նշանակությամբ, թե պետականության կառավարման համակարգում ստեղծված ճգնաժամով, թե արտաքին վտանգներով և թե եկեղեցու բացասական դերակատարությամբ ու եկեղեցուն ոչ հարիր բարքերի արմատավորմամբ զուգահեռներ ունի 11-րդ դարի առաջին կեսի իրականության հետ: Սակայն, իհարկե, խոսքը ձեւական նմանությանն է վերաբերում:»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Սարո Սարոյանը և հավելեց.

«Նախ՝ տվյալ շրջանում՝ այսինքն մինչև 1045 թվականը, Բյուզանդական կայսրությունը բռնակցեց Անիի ու Վասպուրականի թագավորությունները, քանի որ Հայաստանը, չնայած պատմիչների իբրեւ ծաղկուն երկրի նկարագրության, իրականում խոր ներքին ճգնաժամ էր ապրում: Դրան գումարվում էր նաեւ արտաքին վտանգը ի դեմս սելջուկ-թուրքերի նախնական արշավանքների, որոնք 1020-30-ական թվականներից սկսեցին ասպատակել ողջ տարածաշրջանը: Արդեն այս շրջանում սկսվեց հայության արտագաղթը դեպի Բյուզանդիա, քանզի այս կայսրությունն, ինչպես այսօր Ռուսաստանը, վարում էր ներգաղթի խրախուսման քաղաքականություն: Այդ տեսանկյունից 11-րդ դարի արտագաղթի եւ մեր իրականության միջեւ իսկապես նմանություններն ակնհայտ են։ Այդ շրջանում կայսերական կենտրոնական իշխանությունն արդեն իսկ կործանման որոշակի նշաններ ցույց էր տալիս (ինչպես այսօր Ռուսաստանը, որը Բյուզանդիայի հոգեզավակն է): Կայսրության ծայրամասերում առանձին էթնիկ խմբերի ներկայացուցիչներ կարողանում էին հասնել բարձր զինվորական ու վարչական պաշտոնների, օգտվել որոշակի բարիքներից, և միաժամանակ իրենց թույլ տալ բավական ինքնուրույնություն ու ինքնիրավչություն: Հայությունը, օգտվելով նման իրավիճակից, ձգտում էր դեպի Հյուսիսային Միջագետք, Կիլիկիա, Կապադովկիա, սկսում էր ինտենսիվ բնակեցնել այդ շրջանները, ինչպես այսօր հայությունը ձգտում է հատկապես դեպի Ստավրոպոլի, Կրասնոդարի, Ռոստովի երկրամասեր»։

Ըստ փորձագետի՝ նմանության տեսանկյունից այն դերը, ինչ կատարում էր Միջերկրական ծովը Բյուզանդական կայսրությունում, նույն դերը հիմա կատարում է Սև ծովը Ռուսաստանի դաշնությունում եւ Սոչիում հայության ներկայիս կենտրոնացումը որոշակի նմանություններ ունի Կիլիկիայում 11-րդ դարում հայության կենտրոնացման հետ։

«Հայաստանի ներքին դրության տեսանկյունից զուգահեռներ նույնպես կան: 1020թ. Հովհաննես Սմբատի և Աշոտ Դ-ի միջև գահի համար պայքարը բերեց նրան, որ տեղի ունեցան զինված բախումներ, կիսվեց քաղաքական էլիտան, բնակչությունը երկընտրանքի առաջ կանգնեց։ ՀԱԿ-իշխանություն ներկայիս իրավիճակը ինչ-որ չափով նմանություններ ունի տվյալ իրադարձությունների հետ: Եվ ինչպես հիմա է արտաքին ուժի միջամտության արդյունքում երկխոսությունը կայանում, այն ժամանակ էլ շրջակա երկրների տիրակալները մեջ ընկան և համոզեցին, որ հաշտություն լինի Բագրատունյաց եղբայրների միջև։ Ի վերջո իշխանությունը կիսվեց` հաստատվեց երկիշխանություն:

Ժամանակները համեմատելի են նաև կայսերապաշտ հոսանքի առկայության փաստով։ Ինչպես այժմյան ռուսասիրությունը, այնպես էլ այն ժամանակ բյուզանդասիրությունը որոշիչ դեր էր խաղում քաղաքական գործընթացներում։ Անգամ ժամանակի հոգեւոր առաջնորդի` Պետրոս Գետադարձի դեպքում եւս, որը արծաթասեր անձ էր եւ հոտը առաջնորդելու խնդիրը երկրորդական էր դարձրել, որոշակի նմանություններ կարելի է տեսնել նրա ու ներկայիս կաթողիկոսի միջեւ: Նույն շրջանում կար մի «օլիգարխ» ամենակարող նախարար Վեստ Սարգիս անունով, որը ամենասերտ կապերի մեջ էր Բյուզանդական կայսրության հետ և պարծենում էր, որ մի քանի տեր էր փոխել` նկատի ունենալով իրար հաջորդած մի քանի կայսրերի, այն դեպքում, որ ապրում, գործում եւ հարստահարում էր Հայաստանում: Սա նման է մեր օրերի այն մարդկանց վարքին, ովքեր պատիվ են համարում Ռուսաստանի դրոշի տակ, կամ ասենք Ժիրինովսկու ընկերակցությամբ նկարվելը ու Հայաստանի խնդիրներից խոսելը։

Հենց այս հոսանքը կործանեց Անիի Բագրատունյաց թագավորությունը: Հուսով եմ ապագայում այս հարցում զուգահեռներ չեն լինի»,-եզրափակեց փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում