Մեծ Բրիտանիայում պանդեմիայի պատճառով թարմացրել են Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան դեպքում գործողությունների պլանը: Գործողությունը կոդային անվանում ունի՝ Լոնդոնի կամուրջ, հայտնում է Politico-ն։
Լոնդոնի կամուրջը պարունակում է գործողությունների ծրագիր, որը նախատեսված է թագուհու մահից հետո 10 օրվա համար: Գործողության մեջ նշված է, թե ինչպես է կառավարությունը գործելու, ինչպես են հաղորդելու սգո լուրը և ինչպես թագուհու դագաղը կտեղափոխվի Լոնդոն:
Փաստաթղթում նաև նշվում է մի շարք հանդիպումների մասին, որոնք սպասում են այս աշնանը Եղիսաբեթ II-ին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիան:
Տրանսպորտի նախարարությունը մտահոգված է այն մարդկանց թվով, ովքեր նույնպես կցանկանան այցելել Լոնդոն թագուհու մահվան դեպքում, ինչը, իր հերթին, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել տրանսպորտային ցանցի հետ: Մտավախություններ կան հնարավոր զանգվածային անկարգությունների ժամանակ բորտուղեկցորդների պակասի վերաբերյալ։
Թագավորական ընտանիքի կայքում սև ֆոն կլինի, որը կհաստատի Եղիսաբեթ թագուհու մահը, իսկ նոր թագավոր Չարլզը ժողովրդին կդիմի 18:00-ին:
Ամենայն հավանականությամբ, Եղիսաբեթ 2-րդի մահվան օրը կդառնա ազգային սգո օր:








































