Բեռլինի քաղաքագլուխ Կլաուս Վովերեյթը Բեռլինյան Պատի շինարարության հիսունամյակի կապակցությամբ անցկացվող արարողության ժամանակ հայտարարել է, որ սարսափ է ապրում այն բանից, որ որոշ գերմանացիներ կարոտախտ են ապրում Բեռլինյան Պատի նկատմամբ և պաշտպանում են մոդայիկ ձախ տեսակետը, որ դրա գոյությունն արդարացված էր` հաղորդում է Reuters-ը:
Արարողությունը նվիրված էր Պատը հաղթահարելու փորձի ժամանակ սպանված 136 քաղաքացիների հիշատակին:
Վորվեյտն ասել է, որ 1989 թ քանդված այդ շինությունը պետք է ծառայի որպես ազատության և ժողովրդավարության մասին հիշեցնող խորհրդանիշ:
«Ո՛չ… Չկան բավարար պատճառներ կամ արդարացում mարդու իրավունքների խախտման և սպանությունների համար»,- նշել է քաղաքագլուխը:







































