Օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նորանշանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Սա Միրզոյանի առաջին բանակցություններն էին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում։ Հանդիպմանը հաջորդել էր համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ կողմերն արտահայտել են տեսակետներ, որոնք միանշանակ քննարկման և մտորումների տեղիք են տալիս։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Անվտանգության փորձագետ Արմինե Մարգարյանի հետ:
Ա․ Մարգարյանի կարծիքով՝ Լավրով-Միրզոյան հանդիպմանը հայկական կողմը ընդգծեց՝ Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագիր» որպես այդպիսին չի քննարկվում:
«Լավրովի որոշ ձևակերպումներից տհաճություն ապրեցինք:Հայկական կողմի վրա մեծ ճնշումներ են՝ Ադրբեջանի համար ավելի հարմարավետ դառնալու համար: Ռուսական կողմը մի քանի հարց է լուծում․ օրակարգը առաջ է մղվում նրանց կողմից»,-ասաց Արմինե Մարգարյանը: