Friday, 03 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո

Կապառոսը լուծեց կարևորագույն խնդիրը․ Մեկ միավորի իրական արժեքը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի 0։0 խաղալով Հյուսիսային Մակեդոնիայի հետ պահպանեց առաջատարի դիրքը աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում։ Մերոնք այս պահին ունեն 10 միավոր և մեկ միավորով գերազանցում են երկրորդ տեղում գտնվող Գերմանիային։ Հյուսիսային Մակեդոնիան 7 միավորով 3-րդն է, իսկ 4-րդ տեղում գտնվող Ռումինիան ունի 6 միավոր։ Երեկ գերմանացիները հյուրընկալվելիս 2։0 հաշվով առավելության են հասել Լիխտենշտեյնի նկատմամբ, իսկ ռումինացիները՝ Իսլանդիայի։ Հյուսիսային Մակեդոնիային հաղթելու դեպքում մեր հավաքականը ավելի նպաստավոր դիրքում կլիներ, բայց․․․․։ Ֆուտբոլում չկան «եթե»-ներ և հիմա հարկ ենք համարում անել մի քանի կարևոր արձանագրում։ Այո, բոլորս սպասում էինք, որ Հայաստանի հավաքականը 4-րդ անընդմեջ հաղթանակը կտանի՝ կարևոր քայլ կատարելով դեպի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

Բոլորս հավատում էինք, որ Կապառոսի գլխավորած թիմը ավելի ուժեղ է Հյուսիսային Մակեդոնիայից։ Այո, Հայաստանի հավաքականը կարող էր հաղթել։ Կարող էր հաղթել նաև համոզիչ կամ խոշոր հաշվով։ Դաշտի տերերը հենց հանդիպման մեկնարկից անցան ակտիվ, նույնսիկ ագրեսիվ գրոհների։ Սթափ գնահատելով իրավիճակը պետք է փաստենք, որ Հյուսիսային Մակեդոնիային հաղթանակն անհրաժեշտ էր օդի և ջրի պես։ Ագրեսիային՝ ագրեսիայով պատասխանելու դեպքում ականատեսը կլինեինք միանգամայն բաց ֆուտբոլի։ Իսկ բաց ֆուտբոլի պարագայում կանխատեսել իրադարձությունների ընթացքը ուղղակի անհնարին է։ Հնարավոր է առաջին գոլը խփեինք մենք և քանդեինք մրցակցի խաղը։ Կարող էր լինել նաև հակառակը։ Ունենալով կադրային լուրջ խնդիրներ Կապառոսը կայացրեց մարտավարական առումով միանգամայն ճիշտ որոշում։ Սեփական կիսադաշտում մերոնք կազմելով երկշերտ դիմադրություն 90 րոպե չեզոքացրին մրցակցի գրոհների տարափը։ Մեր հավաքականի դարպասապահը թերևս մեկ անգամ ետ մղեց մրցակցի հարվածը։ Կիսապաշտպանությունն ու պաշտպանությունը ըստ էության խաղաց անթերի։ Կարճ ասած ագրեսիային ագրեսիայով չպատասխանելով՝ Կապառոսը լուծեց կարևորագույն խնդիր, որն էր գնդակ բաց չթողնելը։ Միանգամայն սխալ կլինի ասել, որ մեր հավաքականը անցել էր խուլ պաշտպանության։ Իսպանացի մասնագետի մարտավարության կարևոր մաս էին կազմում հակագրոհները։ Եզրային կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի բացակայության պայմաններում, սակայն հակագրոհները սրություն չէին պարունակում։ Այնուամենայնիվ, մերոնք ունեցան դարպասը գրավելու մի քանի հնարավորություն, որոնցից չօգտվեցին։

Տակտիկական առումով Կապառոսը հերթական հաղթանակը տարավ, այս անգամ սակայն առանց գոլի։ Ռիսկի դիմելու և պարտվելու պարագայում Հայաստանի հավաքականը ենթախմբում կնահանջեր միանգամից 3-րդ հորզոնական։ Պարտության դեպքում ենթախմբում կունենայինք միանգամայն այլ պատկեր։ Հիասթափությանը զուգահեռ մեր հավաքականի առաջին կամ երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու հնարավորությունները մոտ 60 տոկոսով կնվազեին։ Գրանցված արդյունքից հետո Հայաստանի հավաքականը խմբի առաջատարի կարգավիճակով է մեկնելու Շտուտգարտ, որտեղ սեպտեմբերի 5-ին կմրցի Գերմանիայի հետ։ Սա հոգեբանական առումով լուրջ գործոն է։ Չմոռանանք, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, Տիգրան Բարսեղյանը և Խորեն Բայրամյանը։ Սկոպիեյում գրանցված արդյունքը իրական հնարավորություն է տալիս ընտրական փուլի սեպտեմբերի խաղային ցիկլից հետո լինել առաջին կամ երկրորդ հորիզոնականում։ «Այս խաղում կար ամեն ինչ: Առաջին խաղակեսում մենք խորքից էինք խաղում՝ հասկանալով, որ եզրերում մրցակիցը կարող է տհաճություններ պատճառել, սակայն ընթացքում տղաները սկսեցին ավելի վստահ գործել։

Ունեինք նաև գոլ խփելու հնարավորություն։ Մենք կուզեինք անընդհատ գրոհել, բայց հակառակորդը ստիպում էր նահանջել: Ամբողջ հարցն այն է, որ խաղի ցանկացած պահի պետք է հասկանաս՝ ինչ անել. մեր տղաները պատվով կատարեցին առաջադրանքը։ Գոհ եմ: Այս թիմը ոգի ունի: Տղաները ցույց տվեցին, որ պայքարում են մինչև վերջ»,- Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղից հետո ասել է Կապառոսը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում