Wednesday, 24 04 2024
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արարատ Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները

Սեպտեմբերի 1-ին լիտվական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ։ Նախարար Լանդսբերգիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտգործնախարարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում առկա դրական դինամիկան: Նախարարները նաև պատրաստակամություն են հայտնել ավելի խորացնել գոյություն ունեցող բազմոլորտ համագործակցությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում տեղի ունեցող բարեփոխումների և Լիտվայի կողմից Հայաստանին տրամադրված աջակցության վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու գործում Լիտվայի ցուցաբերած օգնության համար։

Արարատ Միրզոյանը և Գաբրիելյուս Լանդսբերգիսը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին, այդ թվում՝ մայիսի 12-ից ադրբեջանական ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը և դրա հաղթահարման ուղիներին։

Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ Հայաստանը պատրաստակամ է կայուն խաղաղության հասնել տարածաշրջանում, սակայն Ադրբեջանի գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ գործադրվող ջանքերը և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը:

ՀՀ ԱԳ նախարարը նաև խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել հայ զինծառայողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում