Արմատական «Թալիբան» շարժման կողմնակիցներն Աֆղանստանի արևելյան Խոստ քաղաքում ներկայացում են կազմակերպել՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի խորհրդանշական «հուղարկավորություններով»։
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են հավաքվածները վեր բարձրացրել համապատասխան դրոշներով դագաղները։
Օգոստոսի 31-ին անցկացված միջոցառմանը բազմաթիվ մարդիկ են միացել։ Բարձրախոսով հնչել են քարոզչական ելույթներ։ Բազմությունն օդում զենքեր է ճոճել, ոմանք թափահարել են «Թալիբանի» դրոշները։
Խորհրդանշական «հուղարկավորություններով» նշանավորվել է երկրում 20-ամյա պատերազմի ավարտը և օտարերկրյա զորքերի դուրսբերումն Աֆղանստանից։