Վերնիսաժի վերջին աղմկահարույց դեպքերից հետո այցելեցինք տոնավաճառ՝ ծանոթանալու տիրող իրավիճակին: Սակայն, որքան էլ տարօրինակ է, ամիսներ շարունակվող ցույցերից և բողոքներից հետո առևտրականները գովեստի խոսքեր շռայլեցին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հասցեին՝ հիմնավորելով, որ տաղավարներն են փոխվել, տարածքը ասֆալտապտվել և կանաչապատվել է:
Բացի այդ, առաջիկայում կառուցվելու է սանհանգույց, մոր և մանկան հանգստի սենյակ, ինչպես նաև բուժկետ: Ավելին՝ Վերնիսաժի հիմնադիր-տնօրեն Հարություն Նավասարդյանն ավելացրեց, որ շուրջ 2400 առևտրականներ իրենց ստորագրություններն են հավաքել՝ քաղաքապետ Կարեն Կարապետյանին շնորհակալություն հայտնելու համար: Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:








































