Եվրոպայում ամերիկյան ռազմական օբյեկտները չեն կարող ռուսական էներգառեսուրսների ձեռքբերման պայմանագրեր կնքել։ Այս մասին պարզ է դառնում ԱՄՆ դաշնային ռեեստրում հրապարակված փաստաթղթից, փոխանցում է RIA Novosti-ն։
Արգելքի նախաձեռնողը Պենտագոնն է։ Կանոնը ներմուծվում է պաշտպանական բյուջեի դրույթների կատարման շրջանակում։
Արգելքն ուղղված է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ու տարածվում է ցանկացած տեսակի էներգառեսուրսի վրա։ Այդուհանդերձ, Պենտագոնը նախատեսում է բացառությունների հնարավորություն։











































