Friday, 10 07 2026
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու
11:30
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից
08:10
«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ
07:50
Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ինչ են իրենցից ներկայացնում «Ալաշկերտի» մրցակիցները ԿԼ-ի խմբային փուլում

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հայտնվեց A խմբում, որտեղ ընդգրկված են նաև ավստրիական ԼԱՍԿ-ի, Թել Ավիվի «Մաքաբիի» ու Ֆինլանդիայի ՀԻԿ-ը: Մեծ հաշվով վիճակահանության արդյունքները կարելի է համարել նորմալ, հաշվի առնելով, որ խմբային փուլում թույլ թիմեր չկան։ Փորձենք հասկանալ ինչ են իրենցից ներկայացնում Հայաստանի չեմպիոնի մրցակիցները, գնահատել նաև մեր հնարավորությունները։ ԼԱՍԿ-ը նախորդ մրցաշրջանի Ավսրիայի փոխգավաթակիրն է, որը հնարավորություն է տվել մասնակցել Կոնֆերենցիաների լիգային։ Որակավորման երրորդ փուլում ավտրիական ակումբը երկու հանդիպումների արդյունքում 7։1 հաշվով առավելության է հասել սերբական «Վոյվոդինայի» նկատմամբ։ Փլեյ-օֆֆում էլ ԼԱՍԿ-ը երկու հանդիպումներում 3:1 հաշվով առավելության է հասել շոտլանդական «Սենտ Ջոնսթոնի» նկատմամբ։

Ասել, որ ԼԱՍԿ-ը անհաղթահարելի է մրցակից է «Ալաշկերտի» համար ճիշտ չի լինի։ «Մաքքաբին» Իսրայելի փոխչեմպիոնն է և Կոնֆերենցիաների լիգայում պայքարը սկսել է որակավորման երկրորդ փուլից։ Այստեղ իսրայելական թիմը մրցել է Չեռնոգորիայի «Սուտիեսկայի» հետ և երկու հանդիպումներում հաղթել է 3։1 հաշվով։ Այնուհետև ընդհանուր 1։0 հաշվով հաղթել է Սլովակիայի «Տրնավային», դուրս գալով փլեյ-օֆֆ։ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Մաքաբին» հայտնվել է երկու հանդիպումների արդյունքում 4։1 հաշվով առավելության հասնելով Կարագանդային «Շախտյորի» նկատմամբ։ Եվ վերջապես, ՀԻԿ-ը անցյալ տարի 30-րդ անգամ նվաճելով Ֆիլնադիայի չեմպիոնի կոչումը ռեկորդ է սահմանել։ ՀԻԿ-ը պայքարը սկսել Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլից, որտեղ լարված պայքարում ընդհանուր 4։3 հաշվով զիջել է Շվեդիայի չեմպիոն «Մալմյոյին»։ Հայտնվելով Եվրոպա լիգայում Ֆինլանդիայի չեմպիոնը որակավորման երրորդ փուլում երկու հանդիպումների արդյունքում 5։2 հաշվով հաղթել է Ադրբեջանի չեմպիոնի Բաքվի «Նեֆթչիին»»։ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում ՀԻԿ-ին բաժին էր հասել թուրքական «Ֆեներբախչեն»։ Ստամբուլում 1։0 հաշվով զիջելուց հետո «Ալաշկերտի» մրցակիցը թուրքական թիմին Հելսինկիում պարտվել է արդեն 2։5 հաշվով և հայտնվել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։

ՀԻԿ-ը մեկ անգամ չէ, որ մրցել է հայկական թիմերի հետ։ Այս թիմը դավանում է ամուր՝ ուժային ֆուտբոլ և «Ալաշկերտի» համար բավական անհարմար մրցակից է։ Կարող ենք ասել, որ խմբային փուլում մեզ բաժին հասած մրցակիցները կարգով զիջում են «Գլազգո Ռենջերսին», որին «Ալաշկերտը» պարտվեց Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։ «Ռենջերսի» դեմ «Ալաշկերտը» ապացուցեց, որ կարող է ձեռնոց նետել կարգով մի քանի անգամ ավելի ուժեղ մրցակիցներին։ Սթափ գնահատելով վիճակահանությունը նշենք, որ Հայաստանի չեմպիոնը ի զորու է պայքարել ենթախմբում 1-2-րդ տեղերի համար։

Ինչ-խոսք «Ալաշկերտին» չէին խանգարի համալրումները։ Չմոռանանք, որ այս թիմը զուգահեռաբար ելույթ է ունենում նաև Հայաստանի առաջնությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում