Արդեն երկու օր փակ է Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհը։ Գորիս-Որոտան-Շուռնուխ՝ 21 կմ հատվածի շուրջ Հայաստանը չունի եռակողմ փաստաթուղթ, հայտարարեց վարչապետը: Ըստ Փաշինյանի՝ Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել այդ հատվածը։ Երեք գյուղ մնացել է պատանդառուի կարգավիճակում Որոտան, Բարձրավան և Շուռնուխ: Երկու օր բանակցություններ են ընթանում, բայց կարծես անարդյունք։ Սա ուժային շանտաժ է, որ Հայաստանն ընդունի Ադրբեջանի կողմից առաջ բերված տարբերակը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական-ը զրուցել է ազատամարտիկներ Վարդան Մալխասյանի և Վլադիմիր Առաքելյանի հետ:










































