Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը, որն ուղևորվում էր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև, վայրէջք է կատարել Օդեսայում։ Այս մասին հայտնում է Думская պարբերականը։
Airbus A319-ը չի կարողացել Քիշնևում վայրէջք կատարել եղանակային պայմանների պատճառով․ խիտ մառախուղը խոչընդոտել է։
Զելենսկին Մոլդովայում կմասնակցի հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Դրանից հետո ծրագրված է Լեհաստանի, Ռումինիայի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը։









































