Wednesday, 24 06 2026
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել

Աղմուկ Երևանում և դժգոհություն Բաքվում. Մակրոնի հեռախոսազանգերը

Մինչ Հայաստանի խորհրդարանում շարունակվում է կառավարության ծրագրի առիթով ընդդիմություն-մեծամասնություն բառի բուն իմաստով «ռազբորկան», Բաքվում ընդունելով Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողին, Իլհամ Ալիևը Մինսկի խմբի համանախագահներին հերթական անգամ մեղադրել է 28-ամյա անգործության և այդպիսով փաստորեն նաև պատերազմի համար: Ալիևը նշել է, որ ինքը տարիներ շարունակ հորդորել է պատժամիջոց կիրառել Հայաստանի հանդեպ, որ ի կատար ածվեն ՄԱԿ ԱԽ չորս հայտնի բանաձևերը և այդպիսով «վերադարձվեն Ադրբեջանի տարածքները»: Սակայն համանախագահները, որ ՄԱԿ ԱԽ մշտական  անդամներ էին, անտեսել են այդ հորդորները և Բաքուն, ըստ Ալիևի, ստիպված է եղել ի վերջո պատերազմով «ազատել» իր տարածքները: Այդպիսով, Ալիևը մի կողմից մեղադրում է համանախագահներին, և ոչ առաջին անգամ, մյուս կողմից փաստորեն թուրք-ահաբեկչական պատերազմի պատասխանատվությունը փորձում է տեղափոխել նրանց վրա: Ընդ որում հատկանշական է, որ նա այդ բանն անում է ՄԱԿ համակարգողի հետ հանդիպմանը, ակնհայտորեն օգտագործելով առաջին իսկ առիթը:

Առաջին իսկ առիթը այն հեռախոսազրույցներից հետո, օրինակ, որ տեղի էին ունեցել Մակրոն-Պուտին, հետո Բայդեն-Մակրոն, իսկ հետո Մակրոն-Փաշինյան ձևաչափով: Արդյո՞ք դրանց ընթացքում եղել են Ալիևին անհանգստացնող թեմաներ կամ օրակարգեր, թե՞ Բաքվի ղեկավարը փորձում է համենայնդեպս անել կանխարգելիչ քայլեր, գուցե նաև նվազագույնը այն նկատառումով, որ համանախագահ երկրներից կապվեն նաև իր հետ: Այդ իմաստով շոշափել էի օրերս հարցը, թե արդյո՞ք Մակրոնը Պուտինի և Բայդենի հետ զրույցներից հետո զանգահարելով Երևան, առաջիկայում կզանգահարի նաև Ալիևին: Ի դեպ, նախորդ անգամ՝ մի քանի շաբաթ առաջ, զանգահարելով և շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին, Մակրոնը երկու օր անց խոսել էր նաև Ալիևի հետ: Այս անգամ անցել է 3-4 օր, սակայն չի եղել Մակրոն-Ալիև զրույց: Դա՞ է անհանգստացրել Ալիևին, որը որոշել է ՄԱԿ համակարգողի հետ հանդիպմանն առիթն օգտագործել իր հանդեպ ուշադրություն գրավելու համար: Թե՞ Ալիևը սպասում է զանգի, պարզապես փորձում է պատրաստվել սակարկության: Ի դեպ, այս համատեքստում գուցե ուշադրության արժանի է նաև հանգամանքը, որ հենց արտաքին այդ հեռախոսային «մաքոքի» ֆոնին է նաև Երևանում էլ կառավարության ծրագրի քննարկումը դառնում ներքաղաքական բուռն աղմուկ-աղաղակի առիթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում