Թալիբներն արգելել են Աֆղանստանից դոլարի և պատմական հուշարձանների դուրսբերումը։ Այս մասին ասված է «Թալիբանի» տարածած թվիթերյան հաղորդագրության մեջ։
«Մենք բոլոր քաղաքացիներին հայտնում ենք այն մասին, որ կտրականապես արգելված է դոլարի և հնագույն իրերի մաքսանենգությունը կամ ցանկացած պատրվակով դրանք դուրս բերելը երկրից։ Նման իրերի հայտնաբերման դեպքում, դրանք անմիջապես կառգրավվեն, իսկ տերերը կապտժվեն օրենքին համապատասխան»,-ասված է հայտարարության մեջ։
Արգելքը վերաբերում է և՛ ցամաքային, և՛ օդային ճանապարհով տեղափոխությանը։
Ավելի վաղ թալիբները փակել էին Քաբուլի օդանավակայանի ճանապարհը՝ հայտարարելով, որ աֆղաններին այնտեղ այլևս չեն թողնի։








































