Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Մարոկկոյի թագավորության հետ՝ «թշնամական գործողությունների» պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ռամտան Լամամրան, փոխանցում է Reuters-ը։
«Մարոկկոյի թագավորությունը երբեք չի դադարեցրել թշնամական գործողություններն ընդդեմ Ալժիրի»,-ասել է նա հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս։ Նախարար հստակեցրել է, որ հյուպատոսարանները բաց կմնան։
Ալժիրի Անվտանգության գերագույն խորհուրդը հարևան երկրի հետ հարաբերությունները վերանայել է երկրի լեռնային շրջաններում բռնկված անտառային սաստիկ հրդեհների պատճառով։ Ալժիրի իշխանությունները կարծում են, որ անտառները հրկիզել է Մարոկկոյի աջակցությունը վայելող անձանց խումբը։
Մարոկկոն և Ալժիրը վերջին տասնամյակներին գտնվում են լարված հարաբերությունների մեջ, հիմնականում Արևմտյան Սահարային տարածքի պատկանելության հարցի պատճառով, իսկ երկու երկրների միջև ցամաքային սահմանը փակել է 1994 թվականից։
Հիշեցնենք, որ Ալժիրում անտառային հրդեհներն արդեն 65 մարդու կյանք են խլել։









































