Ինչպես հրապարակված է ՀՀ վիճակագրական պետական ծառայության պաշտոնական կայքում, ՀՀ-ում 2011 թվականի II եռամսյակում ընդհանուր առմամբ շահագործման է հանձնվել 151 բնակելի շենք` 62 հազար 663 քառ. մետր տարածքով:
Ընդ որում՝ դրանցից 135-ը ֆինանսավորվել են բնակչության միջոցների հաշվին, 6-ը` կազամակերպությունների միջոցների, 10-ը` պետական բյուջեի:
2010 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ շենքերի քանակը աճել է 55.7 %-ով, տարածքը` 32.8 %-ով:











































