ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծնկի է իջել Սպիտակ տանը՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Սիեթլ Սթորմ» թիմի չեմպիոն սևամորթ կանանց հետ հանդիպման ժամանակ։
Նախագահը ձեռքերում պահել է ակումբի նվիրած մարզաշապիկն՝ իր ազգանունով և 46 համարով (Բայդենը Միացյալ Նահանգների 46 -րդ նախագահն է): Համատեղ լուսանկարվելու ժամանակ նա ծնկի է իջել:
Ծնկի գալու ավանդույթը ձևավորվել է Մինեապոլիսում ձերբակալության ժամանակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո:









































