Այս գիշեր Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ Մոսկվայից Դոնի Ռոստով ուղևորվող ինքնաթիռի օդաչուները վայրէջքի ժամանակ լազերային կանաչ լույսով հարձակման են ենթարկվել. հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այժմ ոստիկանությունը փնտրում է ինքնաթիռի վրա լազերային լույս ուղղածներին:
Իրավապահները Դոնի Ռոստովի բնակիչներին խնդրել են օգնել իրենց՝ գտնել հանցագործներին:










































