Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Թբիլիսին ու Երևանն ունեն հարաբերությունները զարգացնելու երկկողմանի ցանկություն․ առաջին քայլը՝ սահմանազատում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

-Պարոն Մելիքյան, կառավարության ծրագրում ի թիվս այս հարցերի, անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական հարաբերություններին, շեշտվել դրանց կարևորությունը։ Ձեր կարծիքով՝ երկկողմ  հարաբերություններում ի՞նչ նոր օրակարգ է հնարավոր։

Կառավարության ծրագրում տեղ է գտել գրեթե նույն բանն, ինչ առկա  է Վրաստանին առնչվող այսօրվա ռազմավարության մեջ։ Խոսք է գնում երկկողմ հարաբերությունների խորացման, բարիդրացիական հարաբերությունների, նոր հնարավորությունների մասին։Նոր էլեմենտ է հայ-վրացական սահմանի ճշգրտման շեշտադրումը, սահմանազատման գործընթացը վերսկսումը ու դրա արդյունքում գործընթացի ավարտին հասցնելը։90-ականների երկրորդ կեսերից այդ պրոցեսը կա, բայց  մինչ այսօր կան չճշգրտված հարցեր։

Այս ամենն, ըստ էության, կապված է նրա հետ, որ Հայաստանը գիտակցում է, որ տարածաշրջանը փոխվում է, արցախյան երկրորդ պատերազմից հետո փոխվել է ստատուս քվոն։ Դեռևս ունենալով թշնամի Ադրբեջան ու Թուրքիա, պետք է տարածաշրջանային նախաձեռնողական քաղաքականություն վարենք ու այդ կոնտեքստում կարևոր են հարաբերությունները թե՛ հարևան Վրաստանի և թե՛ Իրանի հետ։

Վարչապետի և տարբեր այլ մակարդակներում ֆիքսվել է, որ հարաբերությունների այն մակարդակը, որ կա այժմ մեզ համար բավարար չէ։ Մեզ պետք է լուծել առկա բոլոր խնդիրները՝ սահմանազատման ու այլ հարցերի հետ կապված ու հավակնել այլ հարաբերությունների որակի։ Դա կբերի նոր նախաձեռնություններ, մեգանախագծեր, ինչը երկկողմ հարաբերություններին նոր խորություն կտա։ Դեռևս Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ խոսք գնաց  այն մասին , որ հարաբերություններին պետք է նոր խորություն տալ։ Կարելի է ասել, որ դա հենց առաջին ակնարկն էր, որ մեր հարաբերություններին նոր շունչ պետք է հաղորդվի։ Ասեմ, որ Վրաստանում ևս կան պատասխան միտումներ, պատերազմից առաջ ու հետո ևս Հայաստանի հետ հարաբերությունները վերաիմաստավորվել են և վրացական կողմը ևս պատրաստակամ է։ Ինչքանով ես եմ հասկանում՝ իրենք ևս ունեն իրենց տեսլականը, որն այս պարագայում համընկնում է մերի հետ։ Իրենք  ևս ցանկանում են ավելի լավացնել հարաբերությունները մեզ հետ, նաև հասկանում են, որ կայուն տարածաշրջանը բոլոր խաղացողներին պարտավորեցնում է ակտիվ համագործակցություն։ Այս պարագայում Վրաստանում ևս կարիք  են տեսնում Հայաստանի հետ հարաբերությունները լավացնել։ Սահմանազատման գործընթացի հետ կապված այստեղ ևս կա ըմբռնում, որ հարցը պետք է ավարտին հասցնել, ինչը կարող է  մոդելային լինել վրաց-ադրբեջանական հարաբերությունների համար, քանի որ անուղղակիորեն այդ պրոցեսները կազդեն իրենց միջև հարաբերությունների վրա, քանի որ այնտեղ ևս կան նմանատիպ խնդիր։ Կա Գարեջիի հետ կապված խնդիր, ինչն ավելի բարդ է, քան մեր պարագայում առկա վիճակը։

-Ձեր կարծիքով՝ Վրաստանում դիտարկու՞մ են Հայաստանից ուղարկված մեսիջները։

-Իմ ունեցած դիվանագիտական, փորձագիտական ու պետական մակարդակի շփումների արդյունքում կարևոր եզրակացություն եմ արել։ Այո՛, իրենց պետք են Հայաստանի հետ բարձր մակարդակի հարաբերությունները, ինչը երկկողմանի ցանկություն է։ Չէի ասի, որ վերջին 20-25 տարիների ընթացքում ակտիվ դիվանագիտական աշխատանքներ են տարվել, բայց ցանկությունը եղել է, քիչ թե շատ ինչ-որ բան արվել  է։ Միգուցե ավելի ակտիվ կարող էր արվել, բայց կարելի է ասել, որ այսօր այդ ցանկությունը երկկողմանի է։ Եվ քանի որ այդպես է՝դա հնարավորություն է ստեղծում, որ տարբեր նախագծեր  կարող են իրականություն դառնալ։

-Երկկողմ հարաբերություններին ինչքանո՞վ խանգարող գործոն կարող է լինել երրորդ երկրների հանգամանքը։

Երրորդ կողմերի ազդեցությունն այս պրոցեսների վրա մինիմում է լինելու։ Առնվազն վերջին երեք, հինգ տարիները ցույց են տալիս, որ  Երևանը փորձել է  երրորդ երկրներին զերծ պահել։ Ռուս-վրացական պատերազմից հետո Սաակաշվիլիին բարձրագույն շքանշան շնորհվեց։ Սա ցույց է տալիս, որ մենք երրորդ երկրների շահերով չենք առաջնորդվել Վրաստանի հետ հարաբերություններում։ Միգուցե Վրաստանում այլ կերպ էր, բայց այսօր, իմ կարծիքով, այդպես չէ։ Կարող ենք ասել, որ այդպես չէ 2012-2013 թվականներից հետո։ Այսօր կա այն բազան, այն ֆունդամենտը, որի վրա  կարելի է նոր մակարդակի հարաբերություններ ստեղծել։Նկատի ունեմ թե՛ տուրիզմի ոլորտը, թե միջազգային տարբեր  նախագծերի  մաս դառնալը։ Երկու պետություններն էլ փոքր են, ունենք նմանատիպ տնտեսություններ, ու մեզ պետք են ներդրումներ։ Եթե կլինեն նման հնարավորություններ՝ համատեղ ջանքերով պետք է փորձենք օգտվել դրանցից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում