Thursday, 18 06 2026
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ

«Պատիվ ունեմ»-ն ընդդեմ «Հայաստան» դաշինքի

Օգոստոսի 24-ին կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկման մեկնարկը եղել է Պատիվ ունեմ դաշինքի մասնակի բոյկոտի որոշումով: «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ ի նշան բողոքի կլքի դահլիճը այն ժամանակահատվածում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով կներկայացնի ծրագիրը: Դաշինքը հայտարարել էր, որ կվերադառնան միայն հարցերի և պատգամավորների ելույթների ժամանակ: Ի տարբերություն «Պատիվ ունեմ»-ի, Հայաստան դաշինքը մնացել է դահլիճում հենց սկզբից, այսինքն չի լքել այն վարչապետ Փաշինյանի ելույթի ժամանակ: «Պատիվ ունեմ» դաշինքի մասնակի բոյկոտը իհարկե քաղաքական քայլ է, որոշակի ակտ, ակցիա, որը թերևս խորքային առումով ավելի շուտ պայմանավորված կարող է լինել ոչ թե իշխանության հանդեպ վերաբերմունքով՝ այդ հարցում դաշինքը երբեք չի կաշկանդվել արտահայտել այն ամենասուր հռետորաբանությամբ, որքան ներընդդիմադիր մրցակցությամբ:

Ինչպես առիթ եմ ունեցել նշելու բազմիցս, չնայած մարտավարական գործակցությանը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, իսկ խորքային առումով դրանց առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գտնվում են ռազմավարական տարբեր շահերի տիրույթում: Դրա դրսևորումները առկա են ոչ միայն դեռևս իշխանության եղած ժամանակաշրջանից, այլ նաև հետհեղափոխական ժամանակաշրջանի տարբեր փուլերում, այդ թվում նաև հետպատերազմական շրջափուլում, երբ ձևավորվել էր փողոցային պայքարն ու դրա՝ Հայրենիքի փրկության շարժում ձևաչափը: Այդ համատեքստում, կառավարության ծրագրի քննարկման մեկնարկին դահլիճը լքելու Պատիվ ունեմ դաշինքի որոշումը թերևս միտված էր ցույց տալ, որ իրականում դաշինքը առավել արմատական և սկզբունքային ընդդիմադիր դիրքերում է, քան Հայաստան դաշինքը: Առավել ևս այն պարագայում, երբ նախօրեին Վերաքննիչ դատարանի որոշումով փոխվել էր Հայաստան դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի խափանման միջոցը և վերականգնվել էր կալանքը: «Պատիվ ունեմ» դաշինքը այդ ֆոնին նախաձեռնված ակցիայով, փորձում է նախկին համակարգի շահառու, նախկին համակարգի ընտրող, համակիր ուժերին ցույց տալ, որ ինքն իրականում ավելի սկզբունքային, կամ այլ կերպ ասած՝ ավելի անկեղծ ընդդիմություն է: Երևույթն անշուշտ միանգամայն բնորոշ է Հայաստանի ներքաղաքական պատմության թերևս ամբողջ ընթացքին, երբ տարբեր ընդդիմադիր ուժեր և խմբեր բողոքավոր ընտրազանգվածի առաջ «պայքարում» էին իրական ընդդիմություն ընկալվելու համար:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում