«Թալիբան» շարժման գրոհայինները շրջափակել են Փանջշիր նահանգի դիմադրության ուժերը և պատրաստվում են բանակցությունների: Այս մասին օգոստոսի 23 -ին Twitter- ում հայտնել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:
«Թալիբների ուժերը դիրքեր են գրավել Փանջշիրի մերձակայքում: Թշնամին (Դիմադրության ուժերը) պաշարված է: Մենք ձգտում ենք խաղաղ կարգավորման բանակցությունների միջոցով», – Twitter- ում գրել է Մուջահիդը:










































