Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է նրան աջակցել Ղրիմի թաթարների ազատ արձակման հարցում, որոնք, ըստ նրա, ապօրինաբար պահվում են Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Զելենսկին հստակեցրել է, որ ճաղերի հետևում է գտնվում ղրիմաթաթարական ազգության Ուկրաինայի ավելի քան 100 քաղաքացի։
«Համոզված եմ, որ Ղրիմյան հարթակն արդյունավետ գործիք կդառնա ապօրինաբար օկուպացված Ղրիմի ազատագրման գործում»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի դիրքորոշումն Ուկրաինայի ինքնշխանության և տարածքային ամբողջականության աջակցման և Ղրիմի բռնակցման չճանաչման հարցում մնում է անփոփոխ և ակտիվորեն խթանվում բոլոր միջազգային հարթակներում։ Զելենսկին երախտագիտություն է հայտնել նրան հստակ և հետևողական դիրքորոշման համար։










































