Friday, 03 05 2024
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը

Պետությունը ՍՊԸ-ի պես մի բան է․ Մեր պետության ձևն ավելի լավն է, բայց կառավարվում է ավելի վատ  

Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ տասնամյակներ շարունակ անփոփոխ է. կրակել հայկական դիրքերի, բնակավայրերի վրա, սադրանքներ կազմակերպել, փորձել առաջ մղել իր դիրքերը, մարդկային կորուստներ պատճառել: Իսկ Հայաստանում այդքան կոչումով գեներալներ ունենալով չենք կարողանում կասեցնել թշնամուն, արդյունավետ մեխանիզմներ չունենք այդ խնդիրը լուծելու համար:

Այս առնչությամբ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պատճառն այն է, որ մենք չենք կարողացել այս 30 տարիներին այնպիսի պետություն ստեղծել, որը  լինի արդյունավետ:

«Այստեղ հարցը կոչումների քանակը չի, դու կարող ես անվերջ կոչումներ ունենալ, բայց ոչ արդյունավետ գործող համակարգ: Գաղտնիք չէ, որ բոլորն էլ ձգտում են կոչումների, գնդապետ կամ գեներալ լինելը բոլորին էլ հաճելի է, այն իր հետ փառք է բերում և այլն:

Բայց երբ դու չես կարողանում այդ ամենն արդյունավետ կարգավորել, կառավարել, արդյունավետությունը տուժում է: Մենք շատ բաներ արել ենք, բայց լուրջ թերություններ ենք թույլ տվել պետականաշինական համակարգում: Այդ թերությունները չվերացվեցին նաև 2018-ից հետո: Զուտ ինչ-որ անձնական գործոններ հաշվի առնելով, իրավիճակն ավելի վատացավ: Օրինակ, նախկինում էլի ինստիտուցիոնալ թերություններ կային, բայց անձնական գործոնը հաշվի առնելով դրանք մեղմվում էին: Օրինակ, մեր գլխավոր շտաբը ֆունկցիոնալ առումով արդյունավետ չէր, սակայն ԳՇ պետը, ասենք, լավ պատրաստված էր, իր պարտականությունները լավ էր կատարում; 2018-ից հետո ֆունկցիոնալ առումով թերությունները մնացին, նախկին ռեժիմի հետ կապված փորձառու մարդիկ հեռացան, իրենց տեղը նստեցին մարդիկ, որոնք անձնական փորձառություն ու գիտելիքներ չունեին: Արդյունքում առկա թերություններին գումարվեց անձնական որակների պակասը: Նախկիներին ինչում էլ մեղադրենք, գոնե աամենաառանցքային պաշտոններին նշանակում էին գուցե կոռումպացված, բայց իրենց գործն իմացող մարդկանց, որոնք էլ հավաքում էին կառավարման իրենց թիմը»,-ասաց նա:

Մհեր Հակոբյանի խոսքով, 30 տարի այդ խնդիրները եղել են ու կան, պարզապես, քանի որ 1990-ականներին մենք խորհրդային համակարգն էինք ժառանգություն ստացել իր կառույցներով, անկախության առաջին տարիներին կառավարման որակի անկումը չէր զգացվում. «Համակարգը գործում էր: Օրինակ, ԿԳԲ-ն 1991-1992 թվականներին ըստ էության խորհրդային ԿԳԲ-ի շարունակությունն էր: Հետո մարդիկ կամաց-կամաց տարիների ընթացքում գնում են թոշակի, գալիս են նոր մարդիկ: Դա նման է նրան, որ դու որակյալ գինի ունենաս, որտեղ կաթիլ-կաթիլ ջուր ավելացնես: Տարիների ընթացքում որակը կընկնի:

Բացի այդ, կան կառույցներ, որոնք խորհրդային տարիներին չէին եղել, զրոյից ստեղծվեցին, օրինակ, ՊԵԿ-ը, Էկոլոգիայի նախարարությունը: Որոնք ԽՍՀՄ-ից էին մնացել, այդ կառույցները սկսեցին դեգրադացվել, իսկ զրոյից ստեղծվողները անորակ էին: Եթե ընդհանուր ենք նայում այս խնդիրներին, դա մեկ բառով պետականաշինական բացթողում է: Այսինքն մեր պետություն էֆեկտիվ պետություն չէ: Պետությունը ՍՊԸ-ի պես մի բան է, որը պետք է արդյունավետ աշխատի: Ինչքան կազմակերպությունը մեծ է իր կառույցներով, բաժիններով, այնքան ավելի դժվար է կառավարվում: Պետությունը մի հատ մեծ կազմակերպություն է, որի ղեկավարին էլ ընտրում է ժողովուրդը: Մենք հիմա չենք կարողանում նորմալ պետություն ստեղծել, գումարած վերջին պատերազմը: Երբ մարդը սրտից հիվանդ է, հանգիստ ապրում է, կարող է երկար ապրել, բայց երբ որ մի հատ արագ վազի, կարող է մահանալ: Հիմա երբ թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ հարված հասցրեց, մեր պետականաշինական թույլ օրգանիզմը միանգամից իրեն զգացնել տվեց»,-ընդգծեց ռազմական փորձագետը:

Դիտարկմանը, որ տասնամյակներ շարունակ շատ գեներալներ նույն բանակի փողերով հարստանում էին, Մհեր Հակոբյանն ասաց. «Այո, դա կոչվում է կոռուպցիա, նախկինում կար կոռուպցիա, այո, բանակի փողերով ինչ-որ գեներալներ հարստանում էին, բայց այն ժամանակ եղած թերությունները մարդկանց նշանակելով էին լրացնում: Եթե նախկինում կար կոռուպցիա, դա դեռ չի նշանակում, որ համակարգը վատ էր գործում:

Տեսեք, Ալիևը բռնապետ է, այսինքն պետական կառավարման ձևի տեսանկյունից մեր պետությունն ավելի արդյունավետ է, մենք ավելի ժողովրդավար ենք, բայց ինքն իր պետությունը սուլթանական տեսքով ավելի լավ է կազմակերպել, քան մենք մերը դեմոկրատական ձևով: Մեր պետության ձևն ավելի լավն է, բայց կառավարվում է ավելի վատ»,-ընդգծեց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում