Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ի և Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Էդգար Մանուչարյանն առաջիկա մեկ տարում վարձավճարով հանդես կգա Եկատերենբուրգի «Ուրալ»-ում: Այս մասին տեղեկացնում է «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը: Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում:
Նշենք, որ Ռուսաստանի առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ուրալ»-ի կազմում են հանդես գալիս նաև հայ ֆուտբոլիստներ Դենիս Թումասյանն ու Նիկոլայ Սաֆրոնիդին:








































