Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլա Սալեհը հայտարարել է, որ հանդիսանում է պետության ժամանակավոր ղեկավար, և հայտարարել համաշխարհային առաջնորդների աջակցությունը ստանալու մտադրության մասին։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Համաձայն Աֆղանստանի սահմանադրության՝նախագահի բացակայության, փախուստի, հրաժարականի կամ մահվան դեպքում առաջին փոխնախագահը դառնում է նախագահի պաշտոնակատար։ Ներկայում ես գտնվում եմ իմ երկրում և հանդիսանում օրինական նախագահ»,-հայտարարել է նա։
Սալեհը նշել է, որ ներկա պահին կապ է հաստատում այլ պետությունների ղեկավարների հետ։
Նա երկրի քաղաքացիներին կոչ է արել միավորվել՝ դիմակայելու թալիբներին։ Նրա խոսքով՝ աֆղանները պետք է ապացուցեն, որ Աֆղանստանը Վիետնամը չէ։ Նա ընդգծել է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ աֆղանները երբեք չեն կորցրել իրենց ոգին։










































